ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կանցկացվի «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Սեպտեմբերի 27, 2024
Մշակութային լուրեր

Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։

Մրցույթ-փառատոնը նախատեսված է Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների և պատանիների համար։ Հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել երեխաներին և պատանիներին ավելի խորը ուսումնասիրելու և ծանոթանալու Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական գործունեությանը և ժառանգությանը, հետևաբար՝ ավելի ընդլայնելու իրենց գիտելիքները և հմտությունները արվեստի ոլորտում, զարգացնել գեղագիտական ճաշակը և վերլուծական կարողությունները։

Առցանց դասընթացների արդյունքում երեխաները կկարողանան յուրովի ներկայացնել և մեկնաբանել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, որն էլ հնարավորություն կընձեռի ցուցահանդեսի այցելուներին դիտարկելու արվեստագետներին երեխաների տեսանկյունից և իրենց մոտեցմամբ։ Ծրագրի շրջանակում երեխաները և պատանիները վիրտուալ ձևաչափով կծանոթանան Փարաջանովի ստեղծագործական գործունեությանը և ժառանգությանը, թանգարանին և թանգարանում առկա ցուցանմուշներին: Նրանք կենտրոնի կողմից առաջարկվող համապատասխան մասնագետների հետ առցանց դասընթացների միջոցով կծանոթանան նաև Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի կյանքին և ստեղծագործական գործունեությանը։

Մրցույթ-փառատոնի անցկացման կարգ՝

Առաջին փուլ՝ ԳՐԱՆՑՈՒՄ (13.09.2024 թ. – 30.09.2024 թ.)

Հայաստանի և սփյուռքի կրթօջախների սաները և անհատները կարող են գրանցվել առցանց հղման միջոցով՝ https://forms.gle/eA92N32u6r7EH5Ba7:

Երկրորդ փուլ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ (01.10.2024 թ. – 10.10.2024 թ.)

Առցանց դասընթացների հոլովակները նախագծի ամբողջ ընթացքում հասանելի կլինեն Գեղագիտության ազգային կենտրոնի յութուբյան ալիքում՝ https://www.youtube.com/@nca_armenia743:

Երրորդ փուլ՝ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ (11102024 թ.  10112024 թ.)

Աշխատանքների ներկայացման չափորոշիչները՝

Ընդունվում են գեղանկարներ, ինչպես նաև կոլաժներ։

Չափ՝ Ա2, Ա3 տեխնիկա,

նյութեր՝ ջրաներկ, գուաշ, մարկեր, պաստել, մատիտ և այլն։

Նկարչական մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 8-18 տարեկան երեխաները և պատանիներն ամբողջ աշխարհից՝ Հայաստանի և սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների սաները, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները։ Ընդունվում են բացառապես անհատական աշխատանքներ։

Չորրորդ փուլ՝ ԲՆՕՐԻՆԱԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՈՒՄ (10.11.2024 թ. – 10.12.2024 թ.)

Մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրման համար: Փոստային կնիքի ամսաթիվը պետք է դրված լինի 01.11.2024 թ. – 10.11.2024 թ. ժամանակահատվածում: Աշխատանքները կարելի է ներկայացնել նաև Գեղագիտության ազգային կենտրոնի գրասենյակ (հասցե՝ ք․ Երևան, Աբովյան 13)։

Հինգերորդ փուլ՝ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ (1012.2024 թ.  20.12.2024 թ.)

Մասնագիտական հանձնաժողովի կողմից կընտրվեն ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները և մրցանակակիրները։ Մրցույթ-փառատոնում ընտրությունը կկատարվի երկու տարիքային խմբով՝ 8-12 տարեկան և 13-18 տարեկան։ Յուրաքանչյուր տարիքային խմբում մասնակիցների համար կսահմանվեն 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականների մրցանակներ։

Նախագծի ավարտին մասնագիտական հատուկ հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն աշխատանքները հունվարի 9-ին կցուցադրվեն Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում՝ հատուկ ցուցահանդեսով։

Մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, իսկ հաղթողներին՝ նաև մրցանակներ:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Գեղագիտության ազգային կենտրոն՝ զանգահարելով (+374 60) 833-383 կամ (+374 99) 527-114 հեռախոսահամարներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: