ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի

Սեպտեմբերի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորող ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում:

Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում. հավանության են արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1762-Լ և 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ընդունվել է երկու որոշում, որոնցից առաջինով կարգավորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների՝ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններում և բուհերում կրթության շարունակականության և աջակցության հարցը, իսկ երկրորդով աջակցություն է ցուցաբերվել մինչև բռնի տեղահանումն արդեն իսկ ՀՀ վերոնշյալ ուսհաստատություններում սովորողներին:

«Նախորդ տարվա որոշումները կարգավորում էին 2023-24 ուսումնական տարվա ընթացքում տրամադրվող աջակցությունը: Այսօրվա փոփոխություններով նախևառաջ հստակեցնում ենք անհրաժեշտ աջակցությունը մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը: Ընդ որում՝ այս տարվա աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով, ինչ նախորդ տարի: Հաջորդ՝ 2025-26 ուստարում, նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել բարձր առաջադիմությունը՝ ավելի լավ մասնագետ դառնալու և իրենց նախընտրած ոլորտում մրցունակ լինելու առումով»,-նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կատարվող փոփոխությամբ ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը հանվում է՝ այն փոխարինելով փաստացի ուսումնառության համար սահմանված չափերով. «Նախորդ տարի այս կարգավորումը ներառել էինք, որպեսզի նպաստեինք ուսանողների՝ տարբեր ուսհաստատություններում առավել համաչափ բաշխմանը, սակայն հաշվի առնելով, որ արդեն խոսում ենք փաստացի սովորող ուսանողների մասին՝ այս դրույթը հանվել է: Սահմանաչափի վերանայումը նաև թույլ է տալիս 100 տոկոս փոխհատուցում տրամադրել բոլոր այն դեպքերի համար, որոնցով անցյալ տարի ամբողջական փոխհատուցում չէր ձևավորվում»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ծրագրով տրվող աջակցությունը, բացի վերոնշյալ ուսանողներից, վերաբերելու է նաև այս տարի ՄԿՈՒ հաստատություններ և բուհեր ընդունված ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին՝ շուրջ 180 սովորողի. «Նրանք ևս կունենան նույն պայմաններով կրթաթոշակի տեսքով փոխհատուցում ստանալու հնարավորություն, որոնց համար մյուս տարվանից կգործի ՄՈԳ-ի շեմը»:

Նախարարը շեշտել է, որ նախորդ տարի 1-ին կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել բուհերի 1834 ուսանող, իսկ երկրորդ կիսամյակում՝ 2134 սովորող: Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով առաջին կիսամյակում փոխհատուցում է ստացել 919 ուսանող, իսկ 2-րդ կիսամյակում՝ 1133 սովորող: «Այս որոշումները վերաբերում են հազարավոր ուսանողների, որոնք պետք է վստահ լինեն, որ կստանան ֆինանսական համապատասխան աջակցություն և կարող են կենտրոնանալ իրենց ուսման որակի վրա»,-ամփոփել է Ժաննա Անդրեասյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…