ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում հոգևորականի հետ

Սեպտեմբերի 29, 2016
Դպրոցական անցուդարձ

Աբովյան քաղաքի թիվ 2 հիմական դպրոցի 8-րդ դասարանում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ սեմինար-քննարկում` Խաչվերաց և Վարագա Սուրբ Խաչ տոների մասին: Սեմինարը վարում էին Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու սպասավոր Ստեփան սարկավագը և ՀԵՊ-ի ուսուցչուհի Լ. Հայրապետյանը: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ լսեցին, իսկ վերջում Ստեփան սարկավագը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին: Նման հանդիպումները հաճախակի են դարձել մեր դպրոցում, որին սիրով մասնակցում են աշակերտները:

Տնօրենություն