ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը։
Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ գործունեության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում համալսարանը դարձել է Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման և խորացման կարևոր խորհրդանիշ։
«Մշտապես ընդլայնելով փոխգործակցության շրջանակը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանն ապահովում է երկու ժողովուրդների միջև կայուն երկխոսությունը և բարեկամական կապերի ամրապնդումը:
Վստահ եմ, որ ուսումնառության ընթացքում ստացած ձեր գիտելիքներով և փորձառությամբ կդառնաք հուսալի կամուրջ Հայաստան-Ֆրանսիա գործընկերային հարաբերությունների էլ ավելի սերտացման և խորացման համար: Վստահ եմ նաև, որ ձեր մասնագիտական ներդրումն եք ունենալու մեր պետության զարգացման առաջխաղացման գործում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևոր և լայնածավալ բարեփոխումներ է նախաձեռնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում: Մեր թիրախային ուղղություններից է երիտասարդներին դեպի գիտության ոլորտ ուղղորդումը, նրանց գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ խթանելով երիտասարդության ներուժի ներգրավվածությունը գիտական և նորարարական ոլորտների նախագծերում»,- շրջանավարտներին ուղղված խոսքում նշել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ նրանցից որոշները կնախընտրեն գիտական կարիերայի ուղին և այդկերպ իրենց ներդրումը կունենան ՀՀ-ում գիտության զարգացման առանցքային գործում:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2022-2023 ուստարվա «Մարի Կյուրի» և 2023-2024 ուստարվա «Շառլ Ազնավուր» անունները կրող ավելի քան 550 շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ընթացքում ստացել են դիպլոմներ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց