ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է եվրոպական հյուրախաղերի

Սեպտեմբերի 19, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկել է 99-րդ համերգաշրջանը:

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ն անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը լի է աստղային հրավիրյալ մենակատարներով և դիրիժորներով:

Սեպտեմբերի 19-23-ն Ազգային ֆիլհարմոնիկը մեկնում է եվրոպական հյուրախաղերի: Սեպտեմբերի 20-ին Ավստրիայի Կլագենֆուրտ Մյուզիքֆեռայնում Ֆիլհարմոնիկը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես կգա Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով: Ծրագրում կհնչեն Բրուքների 9-րդ սիմֆոնիան և Դվորժակի թավջութակի կոնցերտը, որոնք կկատարի հռչակավոր գերմանացի ջութակահար Դանիել Մյուլլեր-Շոթը:

Սեպտեմբերի 22-ին Սլովակիայում՝ Բրատիսլավայի երաժշտական փառատոնում, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված համերգով: Կհնչի Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը՝ սլովակ շեփորահար, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր, շեփորահար Ստանիսլավ Մասարիկի կատարմամբ: Կհնչեն նաև Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան և Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Հայկական նվագախմբի համար շատ պատվաբեր է այն փաստը, որ ավստրիացիները մեր Ազգային ֆիլհարմոնիկին են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը: Ինչպես գիտենք, Մոցարտն ու Բրուքները Ավստրիայի մեծագույն ազգային արժեքներն են, և մենք մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում այդ համերգին: Բրատիսլավայի փառատոնին շատ հեղինակավոր նվագախմբեր են հրավիրված, որոնց կողքին ելույթ ունենալը պարտավորեցնող է և մեծ պատիվ»,- նշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…