ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ պատվիրակությունը ծանոթացել է ԵՄ բուհերի մանկավարժական կրթության իրականացման փորձին

Սեպտեմբերի 17, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Էրազմուս+ T4GREEN ծրագրի շրջանակում Պորտուգալիայի Բեյրայի Ինտերիոր համալսարանում կազմակերպված աշխատաժողովին, որին ներկա են եղել ծրագրի մասնակից համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Մոլդովայից, Չեխիայից և Իսպանիայից:

Էրազմուս+ T4GREEN ծրագիրն ուղղված է Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխմանը՝ հանուն կանաչ և թվային անցման:

ՀՀ պատվիրակության կազմում էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը և ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Այցի նպատակն էր ծանոթանալ Էրազմուս+ T4GREEN ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների՝ Մասարիկի համալսարանի (Չեխիա), Վալյադլոիդի համալսարանի (Իսպանիա) և Բեիրայի Ինտերիոր համալսարանի (Պորտուգալիա) մանկավարժական կրթության իրականացման փորձին ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ մանկավարժական կրթության քաղաքականություններն ու պրակտիկաները Եվրոպայում, ԲՏՃՄ կրթության զարգացման հարցերը, ինչպես նաև կրթական բարեփոխումների հաջողված օրինակները ԵՄ-ում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանայել Հայաստանում մանկավարժական կրթության բովանդակությունն ու մոտեցումները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն