Ազգային ժողովն այսօր շարունակել է հերթական նիստերի աշխատանքը և ավարտել ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ:
Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ օրենքում որոշ տերմինների փոփոխման խնդիր է առաջացել:
Մասնավորապես՝ առաջարկվում է «հավաքական թիմ» բառերը փոխարինել «հավաքական» բառով: Մի քանի մարզաձևեր՝ կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ, առաջարկվում է ներառել պարգևատրվող մարզաձևերի ցանկում, քանի որ դրանք Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել են օլիմպիական ընտանիքի մարզաձևեր:
Նախարարի տեղակալն անդրադարձել է մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների խնդրին՝ կարևորելով այնտեղ աշխատող մարզիչների ճիշտ արտոնագրումը: Ըստ նրա` այդ մարզասրահներում հաճախ աշխատում են մարզիչներ, որոնք չունեն համապատասխան կրթություն, բայց կատարում են չափազանց կարևոր աշխատանք: Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ կան դեպքեր, երբ վերջիններս ոչ թե օգնում, այլ վնասում են իրենց առողջությունը չորակավորված մասնագետներին վստահած անձանց:
Կարեն Գիլոյանը նշել է, որ այժմ օրենքի նախագծի բարեփոխման ուղղությամբ մասնագիտական թիմ է աշխատում. առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունն առավել կլրամշակվի:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ընդգծել է՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն արդեն 3 տարի է՝ իրականացնում է ֆիթնես մարզիչների պատրաստման կրթական ծրագիր: Այս համատեքստում հնարավոր են նաև համատեղ ծրագրեր միջազգային արտոնագրված կազմակերպությունների և ՀՖԿՍՊի միջև:
Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները պատասխանել են օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորների հարցերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց