ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին Վայոց ձորի մարզից:
Այդ օրը ծրագիրը կհյուրընկալվի Ելփին և Արենի գյուղերի միջնակարգ դպրոցներում, սեպտեմբերի 11-ին՝ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի միջնակարգ, սեպտեմբերի 12-ին՝ Գորիսի Ս. Խանզադյանի անվան N 6 հիմնական, իսկ սեպտեմբերի 13-ին՝ Վաղատին գյուղի միջնակարգ դպրոցներում:
Երրորդ տարին անընդմեջ անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը:
Ծրագրի առաջին փուլն անցկացվել է մայիսի 2-17-ը: Մասնակցել են Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Ջանֆիդա գյուղի, Արարատի մարզի Դվին, Գետազան համայնքների, Կոտայքի մարզի Նուռնուս և Բջնի, Տավուշի մարզի Հաղարծին և Աչաջուր, Լոռու մարզից Գյուլագարակ, Ամրակից, Արդվի, Օձուն գյուղերի և Արագածոտնի մարզից Ապարան քաղաքի և Ծիլքար գյուղի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները:
Ծրագրի շրջանակում Հայաստանի մարզային դպրոցների աշակերտներին հնարավորություն է տրվում ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահին և վերջինիս գործունեությանը: Ներկայացվում է պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, «թանգարանային առարկա» հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման կանոնները: Նախագծի կարևոր և բաղկացուցիչ մաս է կազմում Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցներում պահվող բարձրարժեք թանգարանային առարկաների ցուցադրությունը:
Ծրագրում ընդգրկված են 3-13-րդ դարերի հայկական մոնումենտալ արվեստի օրինակներ, ինչպես նաև 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների` Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Հակոբ Կոջոյանի, Հենրիկ Սիրավյանի, Մինաս Ավետիսյանի, Սարգիս Մուրադյանի հայտնի ստեղծագործությունները: Տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Գույների աշխարհում», «Մոնումենտալ արվեստ», «Ազգային էպոս», «Իմ Կոմիտասը», «Բեմանկարչության արվեստը» և «Գեղանկար տարածության մեջ»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում ներկայացվում են համապատասխան ստեղծագործություններ, կազմակերպվում կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք վարում են պատկերասրահի լավագույն մասնագետները:
«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտներին ներկայացվում են հայկական կերպարվեստի խոշորագույն վարպետները, կերպարվեստի տեսակներն ու ժանրերը, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաները, նյութը, թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտությունները:
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ստանում են պատկերասրահի գլուխգործոցները ներկայացնող փոքրիկ հուշանվերներ:
Ծրագիրը միտված է նաև թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց