Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանն ընդառաջ՝ այսօր կայացել է մամուլի ասուլիս, որին հաջորդել է հուշագրի ստորագրման արարողությունը:
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքն առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Ցուցահանդեսը խորհրդանշական է նաև Հայաստանում պետության հետագա զարգացման գործում կանանց ու մայրերի արժեքավոր դերը նորովի ընդգծելու և վերարժևորելու տեսանկյունից:
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացրել է ծավալուն աշխատանք, ստեղծվել է նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրահռչակելու և հասարակության առավել լայն շրջանակներին հաղորդակից դարձնելու նպատակով հատկացվել է պետական ֆինանսավորում: Ցուցահանդեսին ընդառաջ կանցկացվի նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով: Թանգարանում առանձնացվել է առանձին ցուցասրահ, որը վերանորոգվել է, տեղադրվել է նոր լուսային համակարգ, կատարվել են այլ աշխատանքներ։ Նախարարության կողմից ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երևանում, իսկ թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը կիրականացվի հանրապետության ողջ տարածքում»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը՝ հորդորելով քաղաքացիներին բաց չթողել նման մեծ մշակութային իրադարձությունը և խորհուրդ տվել ցուցադրության տոմսերը գնել էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգից՝ հերթերի գոյացումից խուսափելու համար:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հիշեցմամբ՝ թանգարանն ամիսներ առաջ ազդարարել էր «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության մասին. «Աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ ձևով, և առաջին անգամ Հայաստան են բերվելու բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից մասունքներ՝ գլուխը և ձեռքը: Այս նմուշները պատմական հանդիպման ձևաչափով ցուցադրվելու են Հայաստանի պատմության թանգարանում պահվող մայրության թեմային վերաբերող արժեքավոր ցուցանմուշների հետ՝ սկսած նոր քարի դարի ժամանակներից մինչև քրիստոնեական շրջանին վերաբերող նմուշներ: Հատկանշական է, որ նման ձևաչափով այս ցուցահանդեսը զարգացման նոր մակարդակ է մեր թանգարանայի մշակույթում և կազմակերպվելու է նմանատիպ ցուցահանդեսների ստանդարտներին համապատասխան»,- նշել է թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և հույս հայտնել, որ այսպիսի ցուցահանդեսների կազմակերպումը կդառնա ավանդույթ:
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի նշմամբ՝ հիմնադրամն իր գործունեության հինգ ամիսների ընթացքում արդեն հասցրել է իրագործել է մի քանի հաջողված նախագծեր ԿԳՄՍ նախարարության հետ. «Մենք շատ ուրախ ենք նախարարության հետ ևս մեկ և Հայաստանի պատմության թանգարանի հետ առաջին համագործակցության համար: Մեզ համար շատ ուրախալի և խորհրդանշական է, որ ցուցահանդեսը մեկնարկելու է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, և հուսով եմ, որ այս 6 ամիսների ընթացքում մեզ կհաջողվի ցուցահանդեսին զուգահեռ նախարարության և Պատմության թանգարանի հետ իրագործել մի շարք ծրագրեր, որոնց մասին առավել մանրամասն կտեղեկացնենք»:
«Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի Ժ/Պ Կարեն Ավետիսյանն էլ ընդգծել է, որ այս կարևոր, պատմական և եզակի իրադարձության իրականացման նպատակով մի շարք բարդություններ և խոչընդոտներ են հաղթահարվել. «Առաջիկա օրերին կմեկնարկի մարքեթինգային արշավը: Լիահույս ենք, որ ցուցադրության հանդեպ հետաքրքրությունը միասնական կլինի, քանի որ այդպիսին է նաև հայեցակարգը: Այն կոչված է կամրջելու դարերի խորքը մեր ներկայի հետ»:
Մամուլի ասուլիսին հաջորդել է հուշագրի ստորագրման արարողությունը. այն ստորագրել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը: Նշենք, որ հուշագրի ստորագրումը խորհրդանշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ համագործակցության մեկնարկ՝ վերոնշյալ երեք կառույցների միջև: Հուշագրով նախատվեսում է կողմերի միջև համագործակցություն՝ մշակութային համատեղ միջոցառումների և այցելությունների կազմակերպման, կրթական և հովանավորչական ծրագրերի, համատեղ այլ նախագծերի իրականացման նպատակով: Հուշագրի նպատակն է նաև ամրապնդել մշակութային և կրթական կապերը, խթանել համագործակցությունը պատմության, ժառանգության պահպանման և տարածման ուղղությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, Մենք այլևս չենք կարող անտեսել այն փաստը, որ նույնիսկ 4-րդ դասարանի աշակերտները սկսել են օգտվել արհեստական բանականության գործիքներից (ChatGPT և այլն)՝ շարադրություններ գրելու կամ մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելու…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր քննարկման եմ դնում բոլորիս համար կարևոր մի թեմա՝ ի՞նչ մեթոդներ և հնարներ կարող ենք կիրառել առաջին դասարանում, որպեսզի փոքրիկ սովորողը չհոգնի, պահպանի հետաքրքրությունը և հնարավորինս երկար ժամանակ…
Կրտսեր դպրոցականների հետ աշխատանքը պահանջում է հատուկ մոտեցում, քանի որ այս տարիքում երեխայի հիմնական գործունեությունը խաղից անցում է կատարում ուսումնառությանը: Ահա մի քանի արդյունավետ մեթոդներ և գաղափարներ. 1. Խաղային մեթոդներ…
Հարգելի մասնակիցներ Հարկ է նկատի ունենալ, որ Ֆորումում դիտարկվում է ոչ թե ձեր ակտիվությունը, այլ ձեր կողմից վարվող հիմնական թեմայի համապատասխանությունը սահմանված «Չափանիշներին»:
Ողջույն, սիրելի գործընկերներ: Որպես դասվար և մաթեմատիկայի ուսուցիչ, ով ամեն օր աշխատում է 1-ին, 5-րդ և 6-րդ դասարանցիների հետ, ես տեսնում եմ, թե որքան արագ է փոխվում կրթական միջավայրը: Այսօր…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց