Սեպտեմբերի 5-ին հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցն է:
Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Ալբերտ Ազարյանի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը: Ներկա են եղել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Օլիմպիական խաղերի չեմպիոն Էդուարդ Ազարյանը, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, մարմնամարզության հավաքականի մարզիկներ, մարզիչներ, մարզասերներ, Ազարյան ընտանիքի անդամներ:
Պետական ֆինանսավորմամբ ստեղծված արձանի հեղինակը քանդակագործ Գոռ Դավթյանն է: Նրա խոսքով՝ ներկայացված մի քանի էսքիզներից լեգենդար մարմնամարզիկի որդին՝ Էդուարդ Ազարյանն է ընտրել վերջնական տարբերակը՝ «Ազարյանական խաչը» թեքված կատարելիս:
«Ալբերտ Ազարյանը մարմնամարզության համաշխարհային պատմության մեջ հետք թողած մարզիկ է, որն արտացոլվում է ոչ միայն Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնությամբ, այլև «Ազարյանական թեք խաչով»: Երկար մտածելու կարիք չունեինք. հասկանում էինք, որ հենց այդ լեգենդար վարժությունը պետք է դրվի կոմպոզիցիայի հիմքում: Շատ կարևոր էր հենց շարժումը ճիշտ ցույց տալը, որի հարցում ինձ շատ օգնեց հենց Ալբերտ Ազարյանի մարմնամարզության մարզադպրոցի ողջ անձնակազմը: Իհարկե, պատասխանատվությունը շատ մեծ էր, բայց հաճախ էի այցելում մարզադպրոց, հետևում մեր մարմնամարզիկների մարզումներին, որոնք նախապատրաստվում էին Փարիզի Օլիմպիական խաղերին, զրուցում էի նրանց հետ: Նրանց խորհուրդները լսելով և մարզումներին հետևելով՝ անհանգստությունս սփոփվում էր»,- պատմում է երիտասարդ քանդակագործը:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքով` Ալբերտ Ազարյանին նվիրված արձանը վկայությունն է պետության կողմից լեգենդար մարմնամարզիկի կյանքի ու գործունեության նկատմամբ գնահատանքի:
«Սա պետության արժանի գնահատականն է պարոն Ազարյանի ունեցած վաստակին: Մեծ պատիվ է եղել աշխատել ու շփվել նման լեգենդար մարդու հետ: Վստահաբար կարող եմ ասել՝ այս մեկ տարվա ընթացքում չի եղել մեկ օր, որ իր ներկայության, իր ոգևորող հայացքի, խորհուրդների ու խրատների պակասը չզգանք»,- ասել է Գագիկ Վանոյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգծում է՝ Ալբերտ Ազարյանի տեղը լրացնել հնարավոր չէ, իսկ հայկական մարմնամարզության ընտանիքը մեկ նպատակ ունի՝ մշտապես բարձր պահել լեգենդար մարզիկի և նրա անունը կրող մարզադպրոցի պատիվը. «Ալբերտ Ազարյանի մահից հետո ինքներս մեզ խոստացել էինք անպայման մեդալ ունենալ Օլիմպիական խաղերում: Իհարկե, շատ կցանկանայինք ոսկե մեդալ նվաճել, բայց վստահ եմ՝ արծաթե մեդալը ևս պարոն Ազարյանին մեծ ուրախություն կպարգևեր: Արթուր Դավթյանի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալի լուսանկարն Ալբերտ Ազարյանը փակցրել էր իր աշխատասենյակի պատին. այն մեծ առաջընթաց էր համարում: Պարոն Ազարյանը միշտ մեզ հետ է. ունեցել ենք Օլիմպիական չեմպիոններ ու կարող ենք նորից ունենալ: Մարզադպրոցում իր տեղը շատ է երևում, դատարկություն ենք զգում և այդ բացը չենք կարող լրացնել, բայց պետք է ամեն ինչ անենք, որ Ալբերտ Ազարյանի անունն ու իր մարզադպրոցի պատիվը միշտ բարձր պահենք միջազգային հարթակներում»:
Ալբերտ Ազարյանը կյանքից հեռացել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 94 տարեկանում: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։
Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց