Ամռան ամիսներին Շիրակի մարզային գրադարանն իրականացրել է 33 միջոցառում, որոնցում ընդգրկվել է 1849 նոր ընթերցող. հաճախումների քանակը կազմել է 39230: Ամռանը գրադարան է այցելել Շիրակի մարզի 21 դպրոցների ու նախակրթարանների 645 սան:
«Ամառը գրադարանում» ծրագրի մեկնարկը տրվել է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, գրքերի քննարկումներ, հեքիաթի ժամեր և ուսուցողական ճանաչողական այցեր:
Ամռանը գործել են ընթերցարանային բաժնի բացօթյա ընթերցասրահը, բացօթյա հեքիաթի անկյունը, Արվեստի բաժնին կից ստեղծված «Վերնահարկ» սրահը, որն ապահովել է բանավեճ-քննարկումների անցկացման համար հարմարավետ միջավայր:
Ընթերցողների խնդրանքով ամռանը գրադարանը հյուրընկալել է ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանին: Հեղինակի հետ հյուր էր նաև նրա գրքի հերոսներից մեկը՝ Ջոն Հաննիսյանը: Հեղինակն իր մակագրությամբ գրքեր է նվիրել գրադարանին և ընթերցողներին:
Ամռանը գրադարանում գործել են տարվա հոբելյարներին՝ Ակսել Բակունցին, Երվանդ Քոչարին, Երվանդ Մանարյանին, Ալեքսանդր Պուշկինին, Ալեքսանդր Դյումային (որդի), Էռնեստ Հեմինգուեյին, Յոհան Վոլֆգանգ Գյոթեին նվիրված գրքային ցուցահանդեսներ:
Միջազգային համագործակցության շրջանակում գրադարանի և Ռուսաստանի Դաշնութան Նիժնի Նովգորոդի Ֆյոդոր Դոստոևսկու անվան կենտրոնական գրադարանի հետ անցկացվել է միջազգային պոետիկ օնլայն-մարաթոն:
Գրադարանավար Սիրանույշ Հարությունյանը, մասնակցելով «Մշակույթի թելեր 2024 թ.» միջազգային ստեղծագործական մրցույթին, «Լավագույն մեդիապրոյեկտ» անվանակարգում գրավել է 2-րդ տեղը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց