ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ընտանիք» կենտրոնը մեկնարկեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային միջոցառումների շարքը։ Ծրագրի առաջին փուլում օգոստոսի 26-ից 28-ը անցկացվեցին՝ «Արտադպրոցական կրթության կարևորությունը և հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ։
Եռօրյա հագեցած տեսական և գործնական դասընթացներին մասնակցեցին Շիրակի մարզի 14 համայնքների և Ջավախքի կրթամշակութային հաստատությունների 20 մանկավարժներ։ «Ընտանիք» կենտրոնի օրինակով ներկայացվեց արտադպրոցական կրթական հաստատության մոդելի կազմակերպման առանձնահատկությունները, անհատական և շերտավոր դասավանդման կարևորությունը, լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեության իրականացման մեթոդները։ Քննարկվեց, թե ինչու՞ է անհրաժեշտ համայնքներում իրականացնել արտադպրոցական լրացուցիչ կրթություն, ապահովել դեռահասների ազատ ժամանցի կազմակերպումն ու թե ինչպե՞ս նպաստել վերջիններիս նախամասնագիտական կողմնորշմանը, ստեղծագործական ունակությունների, հմտություների բացահայտմանը, գեղագիտական, ֆիզիկական և ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացմանը և կիրառական գիտելիքների ձևավորմանը։ Տեսական դասընթացներին մասնակիցները կատարեցին ինքնուրույն և թիմային աշխատանքներ, կազմեցին կրթամշակութային ծրագրեր, աշխատանքային պլաններ։ Յուրաքանյուր թիմ ներկայացրեց իր աշխատանքը, կարևորելով այն մասնագիտությունները, որոնք համապատասխանում են իրենց համայնքների կարիքներին։
Գործնական դասերն անցկացվեցին կենտրոնի մասնագիտական խմբակներում, յուրաքանչյուր մասնակցի տրվեց անհատական մոտեցում սովորելու նախընտրած մասնագիտության հմտությունները։
Եռօրյա դասընթացն ավարտվեց կլոր սեղան քննարկմամբ, որին մասնակցեցին նաև կենտրոնի մանկավարժները, կիսվեցին արտադպրոցական կրթության իրենց փորձով, որոնք ծրագրի մասնակիցները հետագայում կարող են ծառայեցնել սեփական համայնքների դեռահասների զարգացման գործին։
Դասընթացի առանցքային խնդիրների, արտադպրոցական կրթության կարևորության մասին, մասնակիցներն իրենց կարծիքներն արտահայտեցին հարցաթերթիկների, գնահատման թերթիկների միջոցով.
«Այսօր մենք կանգնած ենք լրջագույն խնդրի առաջ, դա մեր ազգային ինքնության, մշակութային դիմագծի պահպանումն ու տարածումն է: Այս առումով եռօրյա դասընթացի միջոցով բացահայտեցինք մեկ փաստ, որ վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ կարևոր դերակատարում ունեն արտադպրոցական կրթական հաստատությունները: «Ընտանիք» կենտրոնն իր օրինակով ներկայացրեց, թե որքան մեծ առաքելություն են կատարում սերունդների կրթամշակութային մակարդակը զարգացնելու ուղղությամբ: Ծրագիրն անշուշտ նպաստում է համայնք-մարզկենտրոն կապի, սաների, մանկավարժների միջև մասնագիտական փորձի փոխանակման, մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելուն: Շնորհակալ ենք, որ նման ծրագրեր է իրականացնում այս կենտրոնը, և որից անմասն չմնացինք նաև մենք»,-նշված է Շիրակի մարզի Առափի համայնքի միջնակարգ դպրոցի մանկավարժ Ծաղիկ Հակոբյանի հարցաթերթիկում:
Հեղինակ՝ Էլիզա Ֆրանգուլյան
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց