«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտական արվեստի խմբակի սան՝ Սանասար Մանուկյանը Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնությունում հռչակվել է փոխչեմպիոն։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնությանը համառ պայքարում մարզիկ՝ Սանասար Մանուկյանը չորս մենամարտ է ունեցել, որից մեկը Ադրբեջանը ներկայացնող մարզիկի, մյուսները Ղազախստանի ներկայացուցիչների հետ։ Մենամարտերում բացարձական հաղթանակ տանելով մրցակիցների դեմ Սանասարը պատանիների աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։ Սանասարը «Ընտանիք» կենտրոն հաճախում է 2016 թվականից և վերջինս միջազգային կարգի մրցանակակիր է, Հայաստանի առաջնությունների դափնեկիր, այժմ Սանասարը պատրաստվում է մասնակցել Եվրոպայի առաջնությանը։
Կենտրոնի ևս երկու սան Յուրի Կրոմովը և Վիգեն Ղալաչյանը նույնպես ցուցաբերել են լավ արդյունքներ։ Առաջնությանը մասնակցել են 600 մարզիկներ՝ 22 երկրներից։
Կենտրոնի աշխատակազմը շնորհավորում է խմբի ղեկավար՝ Սարգիս Վարդանյանին և սաներին, մաղթելով նոր վերելքներ և նվաճումներ։
Ս․ Վարդանյան
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց