Սեպտեմբերի 20-ին մեր դպրոցում կայացավ անկախության 25-ամյա տարելիցին նվիրված կոնֆերանս. Ներկա էին ուսուցիչներ, դասարանական խորհեւրդներ, աշխորհրդի նախագահը, հոդվածներով հանդես եկան հումանիտար հոսքի սաները:
Մերթընդմերթ գիտական շունչը համեմվում էր ասմունքով, երաժշտությամբ, ցուցադրված շնորհանդեսով:
Հավաքվածները լիացան ոչ բոլոր ազգերին տրվող այդ բարձրագույն պարգևի` անկախության արժևորման ուժով, մեր պատմական անցյալի փառապանծ էջերի և ներկայիս ձեռքբերումների զորությամբ: Նշվեց` մենք զորավոր և խաղաղասեր ազգ ենք, մեր հայկյան նետի հաղթական սլացքն էլ` դիպուկ ու խրոխտ:
Կայացավ նաև խաղ-մրցույթ`«Հայի աչքեր» խորագրով, հաղթողը` 10-րդ բ դասարանի աշակերտ Գ.Կարապետյանը, պարգևատրվեց: Ընթերցվեցին նաև հատվածներ «Ես սիրում եմ քեզ, իմ հայրենիք» վերնագրով շարադրություններից. Շարադրության ստուգատեսը ևս նվիրված էր անկախության 25 -ամյա տարելիցին:
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ` Ռ. Աֆյան
Բոլորս էլ գիտենք , որ աշակերտը նայում է դասագրքին որպես մի անհաղթահարելի ու ձանձրալի պատնեշի, իսկ ժամացույցի սլաքներին՝ որպես փրկություն: Մենք՝ ուսուցիչներս, հաճախ հայտնվում ենք երկու քարի արանքում. մի կողմից…
Դասարանում կարգապահությունը կարևոր է ոչ միայն ուսման գործընթացը կազմակերպելու, այլ նաև աշակերտների անհատական զարգացման համար: Դանդաղ տրանսֆորմացիայի և ժամանակակից հոգեբանության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատիժը հաճախ չի լուծում խնդիրը.…
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց