Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են Վայոց ձորի մի շարք կրթական և մշակութային հաստատություններ, որտեղ ծանոթացել են 2023 թվականին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ եղել են Գոմքի միջնակարգ նորակառույց դպրոցում: 100 աշակերտի համար նախատեսված նոր դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 694 մլն դրամ: Դպրոցում կառուցվել է հանդիսությունների սրահ՝ 100 տեղ հզորությամբ և մինի ֆուտբոլի դաշտ:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ դա Գոմք գյուղի ողջ պատմության ընթացքում կատարված ամենամեծ ներդրումն է, որը կարելի է պատմական իրադարձություն համարել:
Հաջորդիվ Կառավարության ղեկավարն ու ԿԳՄՍ նախարարն այցելել են Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի մանկապարտեզ, որի առաջին մասնաշենքի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի արժեքը 64 մլն դրամ է, որից մոտ 45 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Հիմնանորոգված մանկապարտեզը նախատեսված է 200 սանի համար: Կատարվել է շինարարական աշխատանքների 78 %-ը:
Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի մարզամշակութային կենտրոնում, որտեղ բարերարի կողմից իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Իր հերթին Կառավարությունը կենտրոնին հատկացրել է 58 մլն դրամի մարզական գույք:
Հաջորդ կանգառը եղել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղի Չեսար Օրբելյանի 14-րդ ապարանք (Չեսարի դարպաս): Նշվել է, որ 2024 թ․ ԿԳՄՍ նախարարության պատվերով (11 մլն դրամ) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբն իրականացրել է պեղումներ ապարանքի և հարակից փոքր եկեղեցու տարածքներում։ Նախարարության պատվերով կազմվում է նաև Չեսարի ապարանքի և հարակից փոքր եկեղեցու վերականգնման նախագիծը (մոտ 9.6 մլն դրամ)։ Վերականգնման աշխատանքները նախատեսված են 2026 թվականից։
Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել նաև Եղեգիսի դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Ավելի քան 737 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 100 աշակերտի համար նախատեսված նոր դպրոց, ապաստարան, հանդիսությունների սրահ 100 տեղ հզորությամբ և մինի ֆուտբոլի դաշտ: Վարչապետն ընդգծել է, որ թեև այս դպրոցը Եղեգիսում է, բայց այն խոշորացված համայնք է, և այլ բնակավայրի երեխաների պատշաճ ուսումնառությունը նույնպես այստեղ կկազմակերպվի: Նշվել է նաև, որ Կառավարությունը կլուծի այլ բնակավայրերից եկող աշակերտների տրանսպորտային խնդիրները:
Այնուհետև վարչապետն այցելել է Շատինի միջնակարգ դպրոց: Կառավարությունը 209 մլն 980 հազար դրամ է հատկացրել դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների սրահի վերակառուցման համար: Ծրագրի իրականացման արդյունքում դպրոցն ունի նոր մարզադահլիճ և հանդիսությունների սրահ՝ մինչև 100 աշակերտ/տեղ նախագծային հզորությամբ:
Արենի համայնքի Արենի բնակավայրում «ՋիԷյՋեմ-Արմենիա» զարգացման հիմնադրամը կառուցել է մանկապարտեզ՝ շուրջ 1,3 մլրդ դրամի ներդրմամբ։ Նորակառույց մանկապարտեզը կլինի մինչև 120 սան/տեղ նախագծային հզորությամբ։ Այն կունենա 4 տարիքային և 2 մսուրային խումբ:
Վարչապետ Փաշինյանի և ԿԳՄՍ նախարարի վերջին կանգառը եղել է Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցման շինհրապարակը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 343,4 մլն դրամ է, որի 80 %-ը՝ 274,7 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 60 սանի համար: Ներկայում կատարվել է աշխատանքների մոտ կեսը, մյուս մասը կիրականացվի մինչ տարեվերջ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մշակութային ժառանգությունը ազգային ինքնության հիմնասյուներից է: Անգլերենի և այլ առարկաների դասավանդման շրջանակում այն կարող է դառնալ ոչ միայն լեզվական, այլև արժեքային կրթության հզոր գործիք: Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու այս…
Գլոբալացման և թվայնացման պայմաններում անգլերենը ձևավորվել է որպես միջազգային հաղորդակցության, գիտության և բարձրագույն կրթության գերակա լեզու: Այն ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց է, այլև գիտելիքի ստեղծման և տարածման հիմնական հարթակ:…
Հարգելի գործընկերներ, Ուզում եմ մի հարց բարձրացնել, որն ամեն օր տեսնում ենք մեր դասարաններում: Հաճախ աշակերտի համար դասի նպատակը դառնում է ոչ թե թեման հասկանալը, այլ լավ գնահատական ունենալը: Մենք…
Հանրակրթության նոր չափորոշիչը (ՀՊՉ) տարրական դպրոցում շեշտադրումը տեղափոխում է «ի՞նչ սովորեցնել»-ից դեպի «ինչպե՞ս սովորեցնել», որպեսզի ձևավորվեն անհրաժեշտ կարողունակությունները: Այս համատեքստում գործիքակազմի ճիշտ ընտրությունն առանցքային է: Ահա այն հիմնական գործիքները, որոնք…
Ներածություն Մաթեմատիկան շատ աշակերտների համար թվում է բարդ և վերացական: Ես իմ աշխատանքում կիրառում եմ CPA (Concrete-Pictorial-Abstract) մոդելը, որն օգնում է երեխային «տեսնել» և «շոշափել» մաթեմատիկան նախքան թվերով գործողություններ անելը:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց