ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերը փոխարինել «հավաքական» բառով:
Այն մարզաձևերի շարքին, որոնց ուղղությամբ պետության կողմից տարբեր միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, նրանց մարզիչներին ու բժիշկներին տրվում է դրամական պարգևներ, առաջարկվում է ավելացնել կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ մարզաձևերը: Ընդ որում, Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է այն ֆեդերացիաների հետ, որոնք հանդիսանում են տվյալ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամ և ունեն համապատասխան արտոնագիր:
Առաջարկվում է նաև սահմանել մարզաառողջարարական՝ ֆիթնես դահլիճներին ու մարզիչներին, լողավազաններին ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ դեպքերը:
Օրենքի 9-րդ հոդվածում, որտեղ սահմանված են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները, առաջարկվում է ավելացնել երեք նոր կետ՝ մարզական ենթակառուցվածքների կառավարման ուղղությամբ մասնավոր ոլորտի հետ համագործակցության, ինչպես նաև մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների, անկախ սեփականության ձևից, մարզիչների արտոնագրման և վերջինիս կարգը սահմանելու մասին:
Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ օրենքի նախագծում առաջարկվում է կատարել նաև հետևյալ լրացումը. «Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների ու լողավազանների գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել և սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում՝ ստանալ ֆինանսավորում պետության միջոցներից՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն»:
Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ շարունակ մասնավորի հետ քննարկում է մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների կառուցման հարցը: Բանակցությունների արդյունքում կենտրոններից մեկի հետ մոտ ժամանակներս հուշագիր կկնքվի, և նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ 3 համայնքներում՝ Եղեգնաձորում, Արարատում և Վարդենիսում, մասնավորի կողմից կկառուցվեն և կշահագործվեն մարզաառողջարարական կենտրոններ, որոնք բացի ֆիթնես դահլիճներից՝ նաև խաղային դահլիճ կունենան:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների մարզիչների արտոնագրման հարցին, նշել է՝ այդ պահանջը, կարելի է ասել, գալիս է հենց ոլորտի ներկայացուցիչներից: Նախարարը կարևորել է մարզիչների արտոնագրման հնարավորությունը և հետագայում նաև վերապատրաստումը: Այդուհանդերձ, ֆիթնես մարզիչների արտոնագրումը դեռևս օրենքով սահմանված պահանջ չէ:
Քննարկման արդյունքում պատգամավորները բարձրացրել են մի շարք հարցեր և առաջարկել մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելը լրամշակել այն:
Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն և առաջարկվել այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան