Բերդ համայնքում գործող ԻՄՓԱՔԹ -1 ակումբի գործունեությունը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ միավորում է համայնքի թիվ 3 և այլ կրթական հաստատությունների աշակետներին մեկ գաղափարի շուրջ՝ համախմբվել և գործել ի նպաստ համայնքի: Իր բացման օրից, որը արդյունք է Վորլդ Վիժն Հայաստանի և թիվ 3 միջանակարգ դպրոցի համագործակցության (տնօրեն Ռուզան Թումանյան) ակումբում ամեն շաբաթ ակումբականներն իրենց առաջնորդ Լիանա Քոսակյանի ղեկավարությամբ ոչ ֆորմալ կրթական մոդուլների ուսուցմամբ ձեռք են բերում գիտելիք և կարողություններ առաջնորդության, աշխատունակության, ակտիվ քաղաքացիության և այլ ասպարեզներում: Ակումբի նպատակն է նպաստել երեխաների քաղաքացիական ու հասարակական կարողությունների ձևավորմանը : Յուրաքանչյուր կրթական մոդուլ ավարտելուց հետո երեխաները նախաձեռնում ե համայնքային նախագծեր, մշակում ու կենսագործում՝ համագործակցելով կրթական, տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Արդեն իրականացված երկու համայնքային ծրագրերին գումարվեց ևս մեկը՝ <<Քո խաղը>> ինտելեկտուալ –խաղ մրցույթը: Այն անցկացվեց Բերդի թիվ 3 հիմնական և ավագ դպրոցների աշակերտների մասնակցությամբ: Խաղը բաղկացած էր երեք հիմնական փուլերից, որոնք պարունակում էին գիտության, սպրոտի, մշակույթի և այլ հետաքրիր ոլորտներից զանազան հարցեր: Երկու թիմերը ցուցադրեցին հետաքրքիր մասնակցություն, գիտելիքներ, գործում էր թիմային ոգին, իսկ խաղի դադարների ընթացքում համայնքի պատանի երաժիշտները միջոցառումը լրացնում էին գեղեցիկ երգ-երաժշտությամբ: Մրցույթում հաղթեց թիվ 3 դպրոցի թիմը: Մասնակիցներից 13-ամյա Մանեի համար այս ծրագիրը հնարավորություն տվեց նաև իր գիտելիքների շնորհիվ ապահովել թիմի հաղթանակը. «Արժանի մրցակից ունեինք և մեր միասնական լինելը օգնեց մեզ հաղթելու: Բացի այդ, թիմային աշխատանքով հաջողության հասնելու նոր կարողություններ ձեռք բերեցի: Շնորհակալ եմ ԻՄՓԱՔԹ ակումբին մեզ համար գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար»: Երեխաները ստացան նաև պատվոգրեր և նվերներ:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2017թ. դրությամբ ավելի քան 35 ԻՄՓԱՔԹ ակումբներ են գործում Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն 550-ից ավելի անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:
ՎՎՀ Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակ
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան