ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը

Օգոստոսի 26, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 9 «Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման ծրագրերի և վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը» հաստատելու մասին N 1445-Ա/2 հրամանի:

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից:

Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու և նախընտրած վերապատրաստող կազմակերպությունն ընտրելու համար կից ներկայացվում է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը՝ https://tinyurl.com/yc6atvd7:

Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում հայտերն ընդունվում են օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամը 18:00-ն:

Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը մեկնարկում է 2024 թվականի սեպտեմբերի 11-ից և ավարտվում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը:

Առարկայական վերապատրաստման նպատակով հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի/անձի անունը, ազգանունը, հայրանունը,

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը) կամ

այն ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), որտեղից ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ համաձայն սահմանված նորմի,

3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,

6) բարձրագույն կրթություն չունեցող անձինք՝ կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի,

7) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որոնք ըստ առարկաների հրապարակված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ անհատական ծածկագրերով (հղում՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում). նույն արդյունքն ուղարկված է նաև ուսուցչի անձնական էլ. փոստի հասցեին:

Հարկ է հիշեցնել, որ դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ուսուցչի նախընտրած վերապատրաստող կազմակերպություն (բուհ), որի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է նաև յուրաքանչյուր բուհի պաշտոնական կայքում:

Ստորև՝ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու նպատակով:

  • «Երևանի պետական համալսարանի» Իջևանի մասնաճյուղ (հեռ.՝ 094-10-41-07)

  • «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ (հեռ.՝ 010-59-70-29 կամ 010-59-70-69)

  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ (հեռ.՝ 077-23-02-77)

  • «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ (հեռ.՝ 093-17-14-14)

  • Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան (հեռ.՝ 010-52-20-20 (269))

  • «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ (հեռ.՝ 094-92-39-09)

  • «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ (հեռ.՝ 010-55-43-23): 

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…