ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը 2024 թ. սեպտեմբերի 14-15-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում կազմակերպում են «Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը»:
Ծրագրի նախաձեռնությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է:
Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը՝ գինու արտադրամասերը, խաղողի մնացորդներն ու աշխարհի ամենահին կոշիկը, առանձնացնում են այն՝ որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածքի, բացի դրանից, այն ընդգրկված է ՀՀ մշակութային տարածքների ցանկում:
Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա):
«Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը» առանձնահատուկ է այն հանգամանքով, որ դրա իրականացմամբ համախմբվում են մի շարք միջազգային մշակութային ծրագրեր՝ նոր համագործակցությունների հնարավորություններ զարգացնելով միջազգային կազմակերպությունների շրջանակում, մասնավորապես՝ համադրելով Սևծովյան տարածաշրջանի երկրների մշակութային ներուժը «Մշակութային ուղիների» հետ և խթանելով միջմշակութային երկխոսությունների նոր հարթակների ձևավորումն ու զարգացումը:
Բացի դրանից, փառատոնին կտրվի Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը, որն այս տարի տեղի կունենա «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո, ինչպես նաև դրա շրջանակում կամփոփվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում իրականացվող «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացը։
Փառատոնի ընթացքում Արենի համայնքում կներկայացվեն հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագիր երեխաների համար:
Այս փառատոնի համն ու հոտը կմատնանշեն Վայոց ձորի այցեքարտ համարվող գինին ու վայրին բնորոշ ավանդական ուտեստները: Այցելուները տեղում հնարավորություն կունենան համտեսելու և ծանոթանալու հայկական գինու պատրաստման ավանդույթներին:
Փառատոնը ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որն իրականացվում է ամեն տարի ՀՀ որևէ մարզում՝ նպաստելով համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, արհեստների զարգացմանը, միջմշակութային երկխոսությանն ու մշակութային զբոսաշրջության զարգացմանը:
Տեղեկացնենք, որ «Արհեստների միջազգային առաջին փառատոնը» մեկնարկել է 2022 թ. վարպետների քաղաք Գյումրիում, «Արհեստների միջազգային 2-րդ փառատոնը» տեղի է ունեցել 2024 թ. Դիլիջանում:
Նշենք նաև, որ 2023-2025 թթ. Հայաստանի Հանրապետությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Մշակույթի աշխատանքային խմբի համակարգողն է, ինչպես նաև ընդգծենք, որ Հայաստանն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Գինու ուղիում»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Ինչո՞ւ ենք սովորում քերականություն, եթե գործնականում երբեք չենք օգտագործում այն»: Աշակերտներիս տարիներ առաջ հնչեցրած այս հարցն ինձ ստիպեց շատ բան փոխել անգլերենի ավանդական դասապրոցեսում: Այդ ժամանակ ես կարծում էի, որ…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ժամանակակից կրթական միջավայրը բնութագրվում է տեղեկատվական հոսքերի մեծ ծավալով և թվային գործիքների ակտիվ կիրառմամբ: Այս պայմաններում պատմության դասավանդման հիմնական մարտահրավերներից են՝ ․ քննադատական մտածողության զարգացումը ․ մեդիագրագիտության ձևավորումը ․ փաստի…
Հարգելի գործընկերներ, ողջույն: Այսօր մեր դպրոցական իրականությունն այնպիսին է, որ գրեթե յուրաքանչյուր դասարանում մենք ունենք Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) աշակերտներ: Եվ եթե ուսումնական ծրագրերը (ԱՈՒՊ-ները) մենք սովորել ենք…
Հարգելի գործընկերներ, նման խնդրի մեզանից յուրաքանչյուրս հանդիպում ենք ամեն օր:Բավականին արդիական հարց է,հատկապես միջին դասարաններում: Վախենում են սխալվել, բառը սխալ արտասանել,որի արդյունքուն միգուցե ծաղրի առարկա դառնալ:Մի քանի մեթոդներ փորձեցի ,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց