«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը ստեղծել է հանրակրթության կառավարման, բովանդակության մշակման, մանկավարժական կադրերի շարունակական մասնագիտական զարգացման, ուսումնական գրականության փորձաքննության, ուսուցման արդյունքների գնահատման փորձագետների շտեմարան, որի համար նախապես հայտարարվել էր մրցույթ:
Հանարակրթության ոլորտում հավաքագրվում են դպրոցական ծրագրով դասավանդվող առարկաների, գնահատման, կառավարման, ինչպես նաև հետազոտություն իրականացնող և ուսուցիչների մասնագիտական զարգացմանը աջակցող փորձագետներ:
ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, անդրադառնալով նոր գործընթացին, նշում է, որ նպատակը տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման համար մասնագիտական փորձառություն ունեցող մասնագետների ներգրավումն է համակարգում. «Հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչները նոր են մտնում դպրոցներ, և նյութին տիրապետող լավ մասնագետների կարիք կա: Որոշվեց ներգրավել նեղ մասնագիտական փորձառություն ունեցող մասնագետների, որոնք կարող են ունենալ նաև հիմնական աշխատանք այլ կառույցներում, բայց որպես փորձագետ՝ իրենց գիտելիքը, փորձն ու հմտությունը կծառայեցնեն հանրակրթության ոլորտին»:
Արտաշես Թորոսյանի խոսքով՝ փորձագետները ընտրվում են՝ հաշվի առնելով թեկնածուների՝ հանրակրթության չափորոշչի իմացությունը. «Միանշանակ է՝ չի կարող չափորոշիչը չիմացող կամ դրան ուղղակի ծանոթ մարդը դառնալ փորձագետ: Կան փաստաթղթեր, որոնց՝ ամբողջ ծավալով իմացությունը պարտադիր է: Փորձագետը լիարժեք պետք է տիրապետի հանրակրթության պետական չափորոշչին, առարկայական չափորոշչին, առարկայական ծրագրերի կառուցվածքին, սահմանված վերջնարդյունքներին, իմանա «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքները, ուսուցիչների մասնագիտական չափանիշները, վերապատրաստման ծրագիրը, բաղադիրչները, կամավոր ատեստավորման սկզբունքները, տարակարգի պահանջները, կարգերը և այլն:
Երբեմն տվյալ մասնագետը շատ լավ գիտի առարկայական ծրագիրը միայն այն դասարանների համար, որտեղ ինքը դասավանդում է, ինչը բավարար չէ: Եթե նա չգիտի առարկայի ամբողջական ծրագիրը, որպես փորձագետ չի կարող արդյունավետ աշխատանք կատարել: Փորձագետն այն մասնագետն է, որը տվյալ առարկայի ուղղությամբ ամբողջությամբ տիրապետում է նյութին: Նա պետք է բավարար իմացություն ունենա, որպեսզի կարողանա սովորեցնել մյուսներին, թե ինչպես պետք է աշխատել»:
Մրցույթին դիմել է շուրջ 500 մասնագետ ՀՀ դպրոցներից, բուհերից, մասնավոր և պետական տարբեր կառույցներից. նրանցից շտեմարանում ներառվելու համար ընտրվել են 150-ը: Թորոսյանի խոսքով՝ ընտրվել են թե՛ բազմափորձ, թե՛ քիչ փորձառությամբ, սակայն հարուստ գիտելիքով մասնագետներ:
ԿԶՆԱԿ-ի ղեկավարը հավաստիացնում է, որ փորձագետների ընտրության մրցույթը չի ավարտվում՝ այն շարունակական գործընթաց է:
«Այս պահին շտեմարանում ընդգրկվածներն ամբողջությամբ ապահովագրված չեն. հնարավոր է, որ նրանք աշխատանքի ընթացքում չկարողանան ապահովել պահանջները և դուրս մնան: Հետևաբար, շտեմարանում մշտապես կլինեն փոփոխություններ»,- իրազեկում է Ա. Թորոսյանը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են ընդունել դիմումներ, անցկացնել հարցազրույցներ և շտեմարանում ընդգրկել նոր փորձագետների:
Նշենք, որ փորձագետն իրականացնում է վճարովի աշխատանք. նրա հետ կնքվում է պայմանագիր, որի շրջանակում նա կազմակերպում է իր գործունեությունը:
«Շտեմարանում ներառվելուց հետո կոնկրետ աշխատանքների վերաբերյալ փորձագետների շրջանում տարածվում է հայտարարություն՝ մոդուլներ մշակելու, կարծիք հայտնելու, վերապատրաստում իրականացնելու: Ընտրվում են շտեմարանի այն փորձագետները, որոնք համապատասխանում են պահանջվող աշխատանքներին:
Փորձագետներն աշխատում են տարբեր ուղղություններով՝ իրականացնելով փաստաթղթերի փորձքննություն, մշակելով վերապատրաստման մոդուլներ՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների համար, որտեղ նոր ուսումնական տարում նոր չափորոշիչներն են ներդրվում: Այդ դասարաններում կան որոշակի նորություններ, դժվարություններ, և փորձագետները մշակում են ուսուցիչների աջակցության հեռավար դասընթացների մոդուլներ: Մշակվելու են նաև ուղեցույցներ, լինելու են առարկայական վերապատրաստումներ: Փորձագետների աշխատանքը նախ հաստատվում է ԿԶՆԱԿ-ի տվյալ բաժնի կողմից, ապա շրջանառվում»,- ասում է Արտաշես Թորոսյանը:
Նա այս գործընթացը հատկապես կարևորում է Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացում նեղ մասնագետների ազդեցության ինտենսիվությունը մեծացնելու, դպրոցներում արդյունավետ փոփոխություն արձանագրելու տեսանկյունից: Թորոսյանի տեղեկացմամբ՝ դրա վերաբերյալ առաջիկա սեպտեմբերից մինչև տարվա վերջ հետազոտական աշխատանք է պլանավորված՝ հասկանալու՝ ինչպես են տարբեր վերապատրաստումները փոխում ուսուցչի աշխատանքն ու մտածելակերպը, նրա դիրքորոշումը:
Հայտարարվել է մրցույթ նաև արտադպրոցական կրթության ոլորտում փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով: Այստեղ պահանջվում են մասնագետներ հետևյալ ուղղություններով՝
Ա. Թորոսյանը նշում է, որ ոլորտի մասնագետները պասիվ են, և արտադպրոցական կրթության փորձագետների հավակնորդներից դիմումները դեռևս քիչ են:
ԿԶՆԱԿ-ի պատասխանատուն կոչ է արել մասնագետներին ավելի ակտիվ լինել և ներգրավվել փորձագետների շտեմարանում՝ մասնագիտական ներուժով նպաստելով կրթության զարգացմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…
10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…
«Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…
Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…
Ինչպե՞ս եք իրականացնում միջառարկայական ինտեգրումը տարրական դասարաններում Հարգելի ուսուցիչներ, Նոր ՀՊՉ-ով առանցքային տեղ է հատկացված միջառարկայական կապերին և խաչվող հասկացություններին: Օրինակ՝ «Տեխնոլոգիա» (թղթով/նյութերով աշխատանք), «Մաթեմատիկա» (չափումներ, երկրաչափական պատկերներ) և «Կերպարվեստ»…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց