ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ՝ «Ավ. Իսահակյանը, հայ և եվրոպական ճարտարապետական հուշարձանները» թեմայով

Օգոստոսի 13, 2024
Մշակութային լուրեր

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում (սեպտեմբերի 14-15) Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հայտարարում է գեղանկարչական աշխատանքների մրցույթ` «Ավ. Իսահակյանը, հայ և եվրոպական ճարտարապետական հուշարձանները» թեմայով:

Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիներ ու երիտասարդներ:

Մրցույթի թեմաների մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է տուն-թանգարանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում՝ ուղղորդելու մասնակիցներին հայկական կամ եվրոպական ճարտարապետական կոթողները պատկերելու ընտրության հարցում:

Գեղանկարները պետք է ներկայացնել տուն-թանգարան մինչև օգոստոսի 29-ը ներառյալ՝ A3 ձևաչափով և շրջանակով:

Աշխատանքները կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, և ընտրված լավագույնները կցուցադրվեն «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված ժամանակավոր ցուցահանդեսում:

Առաջին տեղը զբաղեցնողը կստանա դրամական պարգև, երկրորդ և երրորդ տեղերը` հատուկ մրցանակ և պատվոգրեր: Մրցույթի մյուս մասնակիցները կստանան շնորհակալագրեր:

Մասնակիցների համար մրցույթի ավարտին կկազմակերպվի թանգարանի կողմից նկարահանված «Վարպետը» անիմացիոն ֆիլմի դիտում:

Մանրամասների և լրացուցիչ տեղեկությունների համար պետք է զանգահարել +374 10 58 73 80, +374 98 58 73 80 հեռախոսահամարներին ամեն օր` երեքշաբթի-կիրակի՝ ժամը 11:00-16:00-ին:

Մրցույթի գործընկերն է «Նարեկացի» արվեստի միությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

    Թեմայի հեղինակ՝ Անի Հայրապետյան

    ՀՏԴ DOI: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ՝ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Համառոտագիր Սույն հոդվածը նվիրված է տարրական դպրոցում նախագծայինուսուցման ներդրման հիմնախնդրիուսումնասիրությանը՝ անգլերենիդասավանդման համատեքստում: Չնայած այն հանգամանքին, որհանրակրթության

  • Խմբային աշխատանքի ռազմավարությունը և առանձնահատկություննե

    Թեմայի հեղինակ՝ Ստելլա1969

    Խմբային աշխատանքի նպատակը՝ ուսումնական նյութի յուրացման գործընթացում յուրաքանչյուր սովորողի ակտիվ ներգրավվածություն ապահովումն է: Խմբային աշխատանքի խնդիրներն են. Ճանաչողական գործունեության ակտիվացում. Ինքնուրույն ուսումնական գործունեության հմտությունների զարգացում՝ առաջատար և միջանկյալ առաջադրանքների սահմանում,…

  • «Պատմական դատավարություն» մեթոդ

    Թեմայի հեղինակ՝ Նվարդ Ալիխանյան

    Դասապրոցեսում արդյունավետ եմ համարում «Պատմական դատավարություն» մեթոդը, քանի որ այն սովորողներին հնարավորություն է տալիս ոչ միայն հիշել փաստերը, այլև վերլուծել, գնահատել և պաշտպանել դիրքորոշում: Այս մեթոդով պատմությունը դառնում է քննարկման…

  • Միջին դպրոցում անգլերեն լեզվի ուսուցման մոտիվացիայի բարձրացման արդյունավետ ուղիները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հարգելի՛ գործընկերներ: Միջին դպրոցում անգլերեն լեզվի ուսուցման ընթացքում հաճախ հանդիպում ենք սովորելու մոտիվացիայի նվազման խնդրին: Այս տարիքային փուլում աշակերտները հատկապես զգայուն են հետաքրքրության, ինքնահաստատման և շրջապատի ազդեցության նկատմամբ, ուստի անհրաժեշտ…

  • Բանավեճի մեթոդի կիրառումը հասարակագիտության շրջանակներում

    Թեմայի հեղինակ՝ Torosyan

    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քննարկել հասարակագիտության դասավանդման գործընթացում բանավեճի մեթոդի կիրառումը, քանի որ դա դիտարկում եմ ոչ թե որպես սովորական մեթոդ, այլ՝ որպես քննական մտածողության զարգացման նպատակային գործիք: Հասարակագիտությունը գործ…