ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փարիզի տեսարժան վայրերը

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Կոտայքի մարզի Հրազդանի  Ասքանազ Մռավյանի անվան հ.4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Փարիզի տեսարժան վայրերը» խորագրով բաց դաս՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի տոնին:

Այն սկսվեց ուսուցչուհի Մ.Ավետիսյանի բացման խոսքով և ֆրանկոֆոնիայի հիմնի կատարումով: Հնչում էր Շառլ Ազնավուրի և Էդիտ Պիաֆի երգերը, որոնց ներքո աշակերտները ներկայացնում էին Փարիզի տեսարժան վայրերը: Բաց դասի նպատակն էր ձևավորել սեր և հետաքրքրություն ֆրանսերեն լեզվի նկատմամբ: Ներկա էին հյուրեր, դպրոցների մանկավարժներ, ծնողներ: Դասասենյակը  զարդարված էր հայկական և ֆրանսիական դրոշների երանգներով: Սաների հուզիչ և հայրենասիրական կատարումները հիացմունք առաջացրեցին ներկաների շրջանում: Այնուհետև VIԱ դասարանի աշակերտները  ներկայացրին ֆրանսիական և հայկական արվեստների առանձնահատկությունները: Սաները հանդես եկան հայկական և ֆրանսիական բեմական դրվագներով՝ ցույց տալով երկու երկրների  մշակույթի տարբերություններն ու նմանությունները: Բեմադրությունների ընթացքում ցուցադրվեցին գեղեցիկ և ներդաշնակ պարային կատարումներ՝ ֆրանսիական երաժշտության և հայկական դուդուկի հնչյունների ներքո:

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…