ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել ազատ ոճային ըմբիշ Գոռ Բունիաթյանին, հրաձիգներ Հայկ Մինասյանին և Անահիտ Սարգսյանին, բռնցքամարտիկներ Արարատ Հարությունյանին, Դավիթ Սաֆարյանին, Միսակ Տեփանյանին, կարատեիստներ Հենրիկ Հայկյանին և Գոռ Ներսիսյանին, լողորդներ Տիգրանին Գրիգորյանին, Պետրոս Ստեփանյանին, սամբո մարզաձևի ներկայացուցիչներ Ալեքս Խաչատրյանին, Սամվել Ղազարյանին, Մհեր Մելոյանին, վոլեյբոլ մարզաձևի ներկայացուցիչներ Մհեր Մելոյանին, Ելիզավետա Տոնոյանին, Միլենա Տոնոյանին, Ամալյա Կարապետյանին, Սվետլանա Մարգարյանին, Օֆելյա Մաթոսյանին և Ինգա Ղուկասյանին, մարմնամարզիկներ Նանե Միքայելյանին և Ռոբերտ Գյուլումյանին, ինչպես նաև սեղանի թենիս մարզաձևի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանին և Գևորգ Բեգլարյանին:
Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել հունահռոմեական ոճի ըմբիշ Մանվել Խաչատրյանին, հրաձիգ Նարե Գաբրիելյանին, բռնցքամարտիկներ Բարեղամ Հարությունյանին, Արթուր Սահակյանին, Արարատ Հարությունյանին, բազկամարտիկ Վաչագան Հովհաննիսյանին, սամբիստներ Մայիս Ներսիսյանին, Կարեն Սարգսյանին, Աննա Այվազյանին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը բարձր պահելու համար: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սա քրտնաջան մարզումների և նվիրված աշխատանքի արդյունք է:
«Ձեր հաղթանակները շատ կարևոր են մեր երկրի համար, քանի որ յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ դարձնել Հայաստանը: Մարզական հաղթանակները ևս մեկ ապացույց են այն բանի, որ երկիրը կարող է առաջ գնալ: Կառավարությունն էլ իր հերթին անում է ամեն ինչ, որպեսզի ձեր արդյունքներն ավելի լավը դառնան, իսկ դուք ավելի գնահատված լինեք»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև մարզիչներին անձնվեր աշխատանքի համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան