ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Փոխնախարարը հանդիսանում է նաև տվյալ համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին և ողջույնի խոսք հղել. «Դուք ընտրել եք մի ճանապարհ, որը պահանջում է բարձր ինտելեկտ, խնդիրներ լուծելու ճկուն մոտեցումներ և ստեղծագործական հմտություններ: Վստահ եմ՝ համալսարանը ձեզ տվել է հետազոտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, վերլուծական և անհրաժեշտ այլ ուղղություններով համապարփակ գիտելիք՝ այն ծառայեցնելու ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման»: ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է, որ Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի հիմքում դրված է այն գաղափարը, որ ՀՀ տնտեսության և հանրային կյանքի շարունակական և առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով, որում անգնահատելի ներդրում ունեն նաև բուհերը։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մշտապես եղել է գերազանցության, նորարարության, ապագա կերտող քննադատական մտածողությամբ անհատների ձևավորման հաստատություն։ Մեծապես կարևորելով տեխնոլոգիական կրթության դերը՝ որպես մի շարք բնագավառներում առաջանցիկ աճի գրավականի, ՀՀ կառավարությունը կրթության զարգացումը դիտարկում է որպես բարեփոխումների և զարգացման առանցքային ուղղություն։ Այս ոլորտում պետական ծրագրերն ունեն համալիր բնույթ և սկսվում են դպրոցից։ Անվիճելի է, որ տեխնոլոգիական կրթության զարգացումը պետության առաջնահերթություններից է, և Պոլիտեխնիկը բարեփոխումների առաջամարտիկներից է»,- ասել Արթուր Մարտիրոսյանը՝ երախտագիտության խոսքեր հղելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին՝ Պոլիտեխնիկում կրթական բարեփոխումները շարունակաբար առաջ մղելու և նվիրումի համար:
Փոխնախարարի խոսքով՝ հետևողական աշխատանքի շնորհիվ բուհը դառնում է սովորողների համար լավագույն կրթական միջավայր: Բուհում անցկացրած տարիները, Արթուր Մարտիրոսյանի համոզմամբ, ուսանողներին տվել են ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև նրանց մեջ սերմանել են ազնվություն, թիմային մտածելակերպ և առաջնորդության արժեքներ:
«Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները գերազանցության, նորարարության և առաջընթացի դեսպաններ են»,-խոսքն ամփոփել է Արթուր Մարտիրոսյանը՝ շրջանավարտներին մաղթելով նորանոր հաջողություններ կյանքի հաջորդ փուլերում։
Միջոցառմանը ներկա են եղել և շրջանավարտներին շնորհավորել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց