ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է բոլորովին վերջերս՝ հունիսի 16-22-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության փորձագետների այցը Հայաստան: 4 փորձագետներից կազմված առաքելությունը հունիսին երկու սեմինար է անցկացրել Հայաստանում՝ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման կառավարման և ֆինանսավորման վերաբերյալ տեխնիկական ուղեցույցների տրամադրում» և «Հմտությունների պրոֆիլավորման և աշխատանք փնտրելու տեխնիկական գործիքի ներդրում» թեմաներով, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և աշխատանք փնտրող քաղաքացիների համար:
Սեմինարներն անցկացվել են ՄԿՈՒ ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող, ինչպես նաև շահագրգիռ կողմ հանդիսացող ներկայացուցիչների մասնակցությամբ: Զուգահեռ կայացել են նաև ՄԿՈՒ ոլորտի երկկողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներ:
«Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը մեր ամենակարևոր ուղղություններից է: Արդեն ստացել ենք փորձագետների հաշվետվությունն ու առաջարկությունները, որոնք իսկապես արժեքավոր են մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել այն աջակցությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները տրամադրում են հմտությունների պրոֆիլավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության կարևոր թիրախները՝ նշելով, որ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտները պետք է աշխատաշուկայում մրցունակ լինեն և կարողանան մասնագիտական զբաղվածություն ունենալ: Այս թիրախի ապահովման նպատակով իրականացվող շարունակական աշխատանքներից նախարարը կարևորել է հատկապես օրենսդրական բարելավումները միկրո որակավորումների և կրթության ներառականության ուղղությամբ աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության ապահովման հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած աջակցությունը: Մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը: ՀՄԿ-ի կողմից շուրջ 632 հոգեբանների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթացների առաջին փուլը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի կրթական համակարգում իրականացվող մեծածավալ բարեփոխումներն ինչպես մասնագիտական կրթության և ուսուցման, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում: Ստեֆանիա Ջիաննինին արդյունավետ է գնահատել Հայաստանի ջանքերը՝ ուղղված մարտահրավերային իրավիճակների հաղթահարմանն ու այդ համատեքստում կրթության իրավունքի իրացման գերակայությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակում հանդիպումներ է ունենալու նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում, Ինֆորմատիկայի պետական քոլեջում, Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում և Թումո կենտրոնում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան