ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև ստորագրվել է կրթության ոլորտում համագործակցության շարունակության վերաբերյալ ծրագիր:
Համագործակցության ծրագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն:
Ինչպես նախորդ, այնպես էլ նոր ծրագրով նախատեսվում է կրթաթոշակային ծրագրի իրականացում, որի շրջանակում յուրաքանչյուր տարի Ռումինիան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով ՀՀ-ին է հատկացնում 8 կրթաթոշակային տեղ:
Ստորագրվող ծրագրով նախատեսվում է նաև 5 փորձագետների փոխանակում՝ կրթության ոլորտում տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ նախագծերի նպատակով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ռումինիայի կառավարությանը՝ մարդկային կապիտալի զարգացման հարցում ցուցաբերած աջակցության համար:
«Ռումինիայի լավագույն բուհերում ուսանելու՝ հայ երիտասարդներին ընձեռած հնարավորությունը, անկասկած, շատ գնահատելի է և նպաստելու է մարդկային կապիտալի զարգացմանը մեր երկրում: Վստահաբար, երիտասարդները կամուրջ կհանդիսանան երկու բարեկամ երկրների միջև՝ ամրացնելով երկկողմ հարաբերությունները»,- նշել է Արթուր Մարտիրոսյանն ու տեղեկացրել՝ Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության շրջանակում ՀՀ շուրջ 50 քաղաքացիներ արդեն իսկ ուսումնառել կամ շարունակում են ուսումը Ռումինիայի բուհերում:
Նախարարի տեղակալը Հայաստանի և Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը կարևորել է նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացվող մի շարք ծրագրերի համատեքստում, այդ թվում՝ Էրազմուս+, Հորիզոն Եվրոպա և այլն:
ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել՝ Հայաստանի և Ռումինիայի միջև կապերն ավանդաբար եղել են շատ ջերմ, որին մշտապես նպաստել է Ռումինիայի հայկական համայնքը:
Ստորագրվող ծրագրով նաև շարունակական աջակցություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետությունում ռումիներենի, գրականության և քաղաքակրթության տեսության ուսումնասիրության և Ռումինիայում հայոց լեզվի, գրականության և հասարակագիտության ուսուցման նպատակով: Դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է՝ հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հռչակված է որպես Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր, որը ընդգծում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու հայոց լեզվին և մշակույթին հատկացվող կարևորությունը:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև Ֆրանկոֆոնիայի առաջմղմանն ուղղված փոխգործակցությանը և ուսանողների փոխայցելության ծրագրերին։
Հանդիպման ընթացքում անդրադարձել է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի. կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…
Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…
Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…
Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…
«Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց