Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
Վազգեն Թևանյան
Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճել է՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելով: Թևանյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:
- Վազգե՛ն, Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճեցիք անցած աշնանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելու շնորհիվ: Ի՞նչ զգացողություններ ունեիք:
- Անկեղծ ասած՝ միայն ուրախ էի, որ Օլիմպիական խաղերի ուղեգիր եմ նվաճել: Վստահ էի, որ կարող էի ավելի լավ արդյունք գրանցել աշխարհի առաջնությունում: Այդ իսկ պատճառով ուրախությունս ոչ այնքան լիարժեք էր:
- Այս ընթացքում ի՞նչ նախապատրաստություն եք անցել ու հիմա որքանո՞վ եք պատրաստ խաղերին:
-Ուսումնամարզական շատ հավաքներ ենք անցկացրել, նաև մրցաշարի ենք մասնակցել Զագրեբում: Հիմա բավական լավ մարզավիճակում եմ գտնվում, մարզումներն աստիճանաբար ավելացնում ենք և լավ տրամադրությամբ նախապատրաստվում Օլիմպիական խաղերին: Նպատակս միայն մեկն է՝ չեմպիոնություն:
- Սա Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն է: Տոկիոյի խաղերում զիջեցիք առաջին իսկ գոտեմարտից: Ինչը՞ չստացվեց Տոկիոյում և ինչի՞ վրա եք աշխատել այս ընթացքում:
- Տոկիոյի խաղերից առաջ լիարժեք նախապատրաստություն չկարողացանք անցել: Ժամային գոտին էլ խանգարեց. մրցավայր էինք հասել մրցումներից 2-3 օր առաջ և չհասցրինք լիարժեք հարմարվել, ինչը բարդացրեց մեր գործը: Երեք տարի է անցել: Այս ընթացքում ավելի շատ մրցաշարերի եմ մասնակցել և ավելի փորձառու եմ դարձել: Կուտակածս փորձը կաշխատեմ նպատակային օգտագործել ու լավագույնս հանդես գալ Փարիզում:
- Իսկ ո՞րը կլինի այն նվազագույն արդյունքը, որը գոհացնող կհամարեք Փարիզի խաղերում:
- Կարծում եմ՝ մրցման գնալիս պետք չէ մտածել նվազագույնի մասին: Եթե մտածում ես միայն ոսկու մասին, հնարավոր է՝ գրավես երրորդ կամ հինգերորդ տեղը: Եթե մտածես նվազագույն՝ բրոնզի մասին ու դա բավարար համարես, հնարավոր է՝ առաջին իսկ գոտեմարտից պարտվես: Կարծում եմ՝ միշտ պետք է ձգտել առավելագույնի: Ես պայքարելու եմ ոսկու համար: Մասնակցում եմ Օլիմպիական խաղերին, սա նշանակում է՝ արդեն իսկ իրատեսական են նաև մեդալային հույսերը: Հետևում լավ աշխատանք ունենք, լավ մարզումներ, ինչը չեմպիոնական հույսեր և վստահություն է տալիս:
- Ձեր քաշային կարգում գրեթե բոլոր մրցակիցներին ճանաչում եք: Ինչպիսի՞ մրցակցություն եք ակնկալում:
- Այո, բոլորին ճանաչում եմ: Կարծում եմ՝ անզիջում պայքար է լինելու: Բոլորն էլ գոտեմարտելու են հաղթանակի համար: Սա Օլիմպիական խաղեր է. բոլորը ձգտելու են օգտագործել իրենց շանսն ու պայքարել մեդալների համար:
Բլից հարցեր
- Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
- Բոլոր հայ լեգենդար մարզիկների հետ արդեն մեկ օր անցկացրել եմ:
- Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
-Անձնական մարզչիս խորհուրդը կհիշեմ՝ «Պետք է միշտ պայքարել, մինչև վերջին վայրկյանը»:
- Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
-Ընտանիքը:
- Ձեր կյանքի կանոնները:
- Սիրել ընտանիքը և սիրել Աստծուն:
- Ինչի՞ց եք վախենում:
- Վախեր չունեմ:
- Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:
- Աստծուն:
- Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:
- Չեմ մտածել այդ մասին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան