ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

««Ոսկե ծիրանը» համախմբող երևույթ է». Դանիել Դանիելյան

Հուլիսի 3, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «Ոսկե ծիրան»-ի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, փառատոնի համահիմնադիր, միջազգային ծրագրերի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ Դեյվիդ Տուրցը 8 Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը:

Բանախոսները ներկայացրել են փառատոնային ծրագրերը, ֆիլմերի և ժյուրիի կազմը, պատվավոր հյուրերին, միջազգային համագործակցությունը և այլն։

Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել փառատոնի մեկնարկի կապակցությամբ: «Այս 21 տարիների ընթացքում մեր անկախ հանրապետության զարգացմանը զուգընթաց՝ փառատոնը ևս կայացավ և հեղինակավոր դարձավ: «Ոսկե ծիրան» փառատոնի բովանդակությունը համահունչ է ԿԳՄՍ նախարարության մշակութային ռազմավարությանը: Մեզ համար առանցքային է հայկական մշակույթի հանրահռչակումն իրականացնել ոչ միայն արտերկրում ելույթների ու ցուցադրությունների միջոցով, այլև միջազգային հանրությանը, արվեստագետներին Հայաստան բերելով: Մեր նպատակն է, որ Հայաստան այցելությունը համաշխարհային մշակույթի ներկայացուցիչների համար դառնա բնականոն և շարունակական: Դա մեր երկրի վարկանիշի բարձրացման, միջմշակութային երկխոսությունների կայացման, ինչպես նաև զբոսաշրջության, տնտեսության զարգացման ուղի է»,- ասել է Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ փոխնախարարը փառատոնը կարևորել է նաև երիտասարդների ճանաչողական միջավայրն ընդլայնելու տեսանկյունից. «Երիտասարդները, իրենց կողքին ունենալով այսպիսի հեղինակավոր փառատոն, այլևս չեն սահմանափակվի Կաննում, Վենետիկում որևէ փառատոնի մասնակցելու երազանքով: Փառատոնի շրջանակում բազմաթիվ անվանի կինոգործիչների այցերը, նրանց վարպետաց դասերը, հանդիպումները մեր երիտասարդների հետ կրթական յուրօրինակ գործընթաց են և ևս մեկ քայլով մոտեցնում են իրենց երազանքին»:

Դանիել Դանիելյանն անդրադարձել է նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին, մասնավորապես՝ ներդրումների մասնակի վերադարձի համակարգին, որը շուտով գործարկվելու է և հնարավորությունների լայն դաշտ է բացելու: Փոխնախարարը նշել է նաև ԿԳՄՍՆ մեկ այլ ծրագրի մասին, ըստ որի՝ միջազգային հեղինակավոր փառատոների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներն ամեն ամիս ստանում են դրամական խրախուսում: Երկու արվեստագետ արդեն օգտվում են ծրագրից:

««Ոսկե ծիրանը» համախմբող երևույթ է. այն միավորում է ոչ միայն տարբեր հայացքներով արվեստագետների, այլև հասարակությանն ընդհանրապես: Այն միավորել է նաև տարբեր գերատեսչությունների՝ համախումբ ջանքերով փառատոնն արդեն 21-րդ անգամ կյանքի կոչելու համար»,-նշել է Դանիել Դանիելյանը՝ փառատոնին մաղթելով բարի ընթացք է:

Նշենք, որ այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Դրան կփոխարինեն արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։

Բացի դրանից՝ «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ Նա այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է: Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլև փառատոնի ընթացքում՝ որպես «Երևանյան պրեմիերա»։ Փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։

«Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը, իսկ կինոփառատոնի պատվավոր հյուրը՝ թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։ Սփեյսին ոչ միայն կրկնակի օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…