ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խորհրդատվական հանդիպում՝ «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթով հետաքրքրված համայնքների հետ

Հունիսի 24, 2024
Լուրեր կազմակերպություններից

«ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել իրազեկման, խորհրդատվական հանդիպում 18 համայնքների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը վարել է Երիտասարդության հարցերի վարչության աշխատակից, մրցույթը համակարգող Վերոնիկա Խորասանյանը: Ներկա են եղել 2024 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և մրցույթի փորձագետներ:

«Այս ձևաչափով հանդիպում առաջին անգամ ենք անցկացնում «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթով հետաքրքրվող համայնքների ներկայացուցիչների հետ, քանի որ նախկին փորձը ցույց է տվել, որ շատ հաճախ ոչ լիարժեք, մրցույթի նպատակներից չբխող հայտեր ներկայացնելու կամ մրցույթի մասին ոչ ամբողջական պատկերացում կազմելու պատճառով համայնքները դուրս են մնացել մրցակցությունից։ Այս հանդիպման նպատակն է աջակցել շահառու համայնքներին՝ ներկայացնելու բովանդակային, իրենց համայնքի երիտասարդության կարիքներից բխող ծրագիր, բացառելու մրցույթի ընթացակարգի վերաբերյալ տարընկալումները, օգտական խորհուրդներ տալ փորձագիտական այցի կազմակերպմանն ընդառաջ»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Վերոնիկա Խորասանյանը:

Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ներկայացրել է իրենց փորձը՝ ընդգծելով, որ երիտասարդական ոլորտի համար համայնքի բյուջեում առանձին տող է հատկացված, համայնքային կյանքում ակտիվորեն ներգրավված են երիտասարդներ՝ տարբեր բնագավառներում, երիտասարդական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են բյուջեի մշակմանը:

«Կարևոր է ոչ միայն նվաճել «երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը, այլև պահպանել այդ նշաձողը և հնարավորինս հանրահռչակել համայնքը նաև միջազգային հանրության համար: Մենք պատրաստ ենք համագործակցել և մեր փորձը փոխանցել յուրաքանչյուր համայնքի, որը կարիքը կունենա»,- ասել է Գրիգոր Դաշտոյանը և մյուս համայնքների ներկայացուցիչներին հրավիրել 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառ՝ մասնակցելու առաջիկայում կայանալիք միջոցառումներին:

Նախկին տարիներին մրցույթի շրջանակում որպես փորձագետ հանդես եկած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հասարա­կական կազմակերպության խորհրդի անդամ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ավագ դասախոս Արմեն Պետրոսյանը և «GaragErasmus4Yerevan» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Հարությունյանը խորհուրդ են տվել փորձագիտական այցելությունների ժամանակ ճիշտ ներկայացնել համայնքի երիտասարդական ներուժը և այն կրթական, սոցիալական միջավայրը, որտեղ գործունեություն են ծավալում երիտասարդները, փորձագետների հետ հանդիպումների ժամանակ ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին, ապահովել ծրագրի ներառականությունը, աշխատել թիմային, քանի որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը կրելը միայն սիմվոլիկ բնույթ չի կրում, այլ պահանջում է ամենօրյա շարունակական աշխատանք:

Վերոնիկա Խորասանյանը ներկաներին սահիկաշարի միջոցով ներկայացրել է մրցույթի կարգը, իրավական հիմքերը, նպատակը, իրականացման ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, արդյունքների ամփոփումը: Առանձին կետերով անդրադարձ է եղել նաև հայտի փաթեթին, ուշադրության արժանի դետալներին և այլն:

Համայնքների ներկայացուցիչներն ուղղել են իրենց հարցերը, որոնք վերաբերել են համայնքի և երիտասարդական կազմակերպությունների համագործակցության սահմանափակումներին, համայնքի ֆինանսական աջակցությանը, համահայտատու կազմակերպությունների իրավական ձևերին, երիտասարդական մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի բնույթին և այլն:

Նշենք, որ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են հունիսի 3-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան