Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության համագործակցությամբ հունիսի 7-ից սեպտեմբերի 20–ը կիրականացնի «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը: Այն նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար:
Չարենցի տուն թանգարանում «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:
Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, դեռևս պատանի տարիքից հետաքրքրություն առաջացնել դեպի գիտական հետազոտությունը, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում, ամրապնդել աշակերտ-ուսուցիչ-ամառ-ընթերցանություն-գրականություն-գիտություն-թանգարան կապը: Ծրագրի կարևորությունն է յուրովի բացահայտել Չարենցի կերպարը և նրա «օգնությամբ»՝ ժամանակի մյուս մեծերի կյանքի հայտնի և անհայտ դրվագները, ստեղծագործական ժառանգությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ կրթության ոլորտը մշակույթի ռազմավարության գլխավոր ուղղություններից է, որը նաև նախարարության հիմնական առաքելությունն է:
«Մենք ամեն կերպ ձգտում ենք ուժեղացնել կրթական ծրագրերի բաղադրիչը թանգարաններում և հենց այդ նպատակով էլ վերանայել ենք «Դպրոցական բաժանորդային համակարգ» բազմամյա ծրագիրը, որն այժմ համապատասխանեցվել է դպրոցական կրթական ծրագրին: Ստեղծել ենք նաև Մշակույթի զարգացման հիմնադրամ, որը պետք է օգնի թանգարաններին բեռնաթափել ամենօրյա այլ աշխատանքների ծավալը և կենտրոնանալ գիտակրթական նախաձեռնությունների վրա: Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրին, որը բավականին լավ արձագանքներ է ստացել անցյալ տարի, և կարծում եմ՝ այս տարի ևս դպրոցականների շրջանում կարժանանա մեծ ուշադրության: Այն հնարավորություն է ընձեռում դպրոցականներին իրենց կյանքը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը և հորդորել բոլոր ուսուցիչներին ակտիվորեն ներգրավել դպրոցահասակներին «Չարենցյան ամառ» նախաձեռնությանը՝ պատանի տարիքից հետաքրքրություն առաջացնելով դեպի գիտական հետազոտությունը և թանգարանը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ընդգծել է ընթերցանության կարևորությունը, որը խթանում և զարգացնում է ստեղծագործական միտքը: Նա դպրոցականներին հորդորել է ընթերցել լավագույն գրքեր, մասնավորապես՝ Չարենցի ստեղծագործությունները՝ հավելելով, որ պատահական չէ ընտրված կրթամշակութային ծրագրի մասնակիցների տարիքը՝ 14-17 տարեկան. «Չարենցը, լինելով անհագ ընթերցող, հենց այս տարիքից է կարդացել հայ և համաշխարհային դասական գրականության լավագույն նմուշները, ինչն էլ ամուր հիմք է հանդիսացել մեծն պոետի անգնահատելի գրական ստեղծագործությունների ստեղծմանը: Իմ համոզմամբ՝ ուսուցիչներն ու աշակերտներն առաջին հերթին պետք է մտնեն կրթական և ստեղծագործական գաղափարների իրականացման դաշտ՝ դառնալով ակտիվ ընթերցող»:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը ներկայացրել է «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի բովանդակությունը, մանրամասները, մասնակցության ընթացակարգը: «Ծրագրի նպատակ է դպրոցականների ամառային հանգիստը ապահովել կրթական ժամանցով, միևնույն ժամանակ հետաքրքրություն առաջացնել հետազոտական, կրթական գիտական աշխատանքի հանդեպ, աջակցել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը: Ծրագրի ընթացքը բաղկացած է երեք փուլից՝ հետազոտական աշխատանք, գիտաժողով, նյութերի ժողովածուի հրատարակում: Առաջին փուլը մեկնարկում է այսօր, և ամառվա ընթացքում երեխաները հնարավորություն կունենան ուսուցիչների, ծնողների օգնությամբ ձեռնամուխ լինել այդ աշխատանքների: Եղիշե Չարենցի տուն-թանգարանն էլ պատրաստակամություն է հայտնում՝ աջակցելու և խորհրդատվություն տալու դպրոցականներին, որովհետև հետազոտական աշխատանքը պետք է իրականացվի տեխնիկական չափորոշիչներին համապատասխան: Սեպտեմբերի 20-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն է: Հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից ընտրված հայտերի հեղինակները կմասնակցեն Ուսուցչի տոնի շրջանակում կազմակերպվող գիտաժողովին, և լավագույն նյութերը կհրատարակվեն»,- նշել է Ժաննա Մանուկյանը՝ ընդգծելով որ 2024 թվականի խորագիրն է «Չարենցը և գիրքը:
Ավանդույթի համաձայն՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը յուրաքանչյուր ծրագիր նախաձեռնելիս առաջնորդվում է բանաստեղծի պատգամներով: Վերոնշյալ ծրագիրը նրա՝ «Մանուկ ընթերցողների կոնֆերանսի» գաղափարի այլընտրանքային իրականացումն է:
Նշենք, որ ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել https://forms.gle/hMXLRknsCcbtPseu9 հղումով: Հետազոտական աշխատանքներն անհարաժեշտ է ուղարկել charents.museum@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը (չափորոշիչները կցվում են): Հավելյալ տեղեկությունների համար դիմել Եղիշե Չարենցի տուն-թանգարան (հեռ.՝ 010 53 14 12):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Ողջույն հարգելի գործընկերներ: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ ֆասիլիտատոր (ուղղորդող): Մեր դերը սովորողի համար նպաստավոր միջավայր ստեղծելն է: Ներկայացնում եմ ԽԻԿ (Խթանում, Իմաստի ընկալում,…
Հարգելի՛ գործընկերներ, Եկեք մի պահ անկեղծ լինենք. մեր դպրոցական մշակույթում արմատացած մի կարծրատիպ կա՝ «ակտիվ աշակերտը լավագույն աշակերտն է»: Մենք սովոր ենք նրան, որ գիտելիքը պետք է լինի տեսանելի, բարձրաձայն…
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց