Հունիսի 6-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։
Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին և հանրահռչակել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս տարի մրցույթը կանցկացվի «Ջութակ» մասնագիտական կարգում։ Մասնակցության իրավունք են ստացել 13 երկրի 20 ջութակահարներ։ Նրանք ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Բելգիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը, Ճապոնիան, Չինաստանը, ՌԴ-ն, Նորվեգիան, Ավստրալիան, Ֆրանսիան, Պորտուգալիան։ Այս տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթի շնորհիվ երաժշտական աշխարհին ճանաչելի են դարձել բազմաթիվ երաժիշտներ‚ որոնք գրավել են լավագույն բեմերն ու շարունակում են հանդես գալ ամենահեղինակավոր նվագախմբերի հետ։
Մրցույթի բացման շրջանակում այսօր հրավիրվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը նշել է, որ նախարարության նպատակներից է հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն աշխարհում‚ և նման միջազգային միջոցառումները նպաստում են այդ նպատակի իրականացմանը։ Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը 20 տարիների ընթացքում եղել է մրցույթի կողքին‚ և համագործակցությունը կազմակերպիչների հետ միշտ եղել է արդյունավետ։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ընդգծել է՝ մասնակից 20 երաժիշտներն արդեն իսկ իրենց նվագացանկերում ընդգրկել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները‚ քանի որ դրանք ներառված են մրցույթի պարտադիր ծրագրում։ Հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է ստուգատեսի ժամանակացույցը‚ ըստ որի՝ առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին‚ երկրորդ փուլը՝ հունիսի 9-ին և 10-ին‚ երրորդ փուլը՝ հունիսի 11-ին և 12-ին։ Իսկ ահա հունիսի 13-ին կայանալիք գալա համերգի ընթացքում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները‚ և տեղի կունենա պարգևատրման արարողությունը։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն իր հերթին տեղեկացրել է‚ որ մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի ավելանում է‚ ինչը պայմանավորված է ստուգատեսի որակի ու հեղինակության բարձրացմամբ։ Նա նաև նշել է‚ որ 8000-ից ավելի երաժիշտ աշխարհի տարբեր բեմերում կատարում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը կարևորել է Երևանում անցկացվող մշակութային իրադարձությունները՝ ընդգծելով, որ այս օրերին Խաչատրյանի երաժշտությունը տասնյակ երիտասարդ ջութակահարների համախմբել է մայրաքաղաքում‚ որոնք մրցույթի շնորհիվ ծանոթանում են Հայաստանին‚ Երևանին‚ մեր երկրի մշակութային ժառանգությանը։
Խաչատրյանի անվան 20-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Զոհրաբ Թադևոսյանը‚ մրցույթի մասնակիցներին հաջողություններ մաղթելով‚ խորհուրդ է տվել ելույթ ունենալիս լինել ազատ‚ չմտածել մրցակցության մասին, այլ գերագույն հաճույք ստանալ իրենց կատարումից։
Ասուլիսից անմիջապես հետո տեղի է ունեցել վիճակահանություն, որի միջոցով որոշվել է մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հաջորդականությունը։
Մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամներն այցելել են նաև Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արամ Խաչատրյանի հիշատակին:
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտանիքում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…
Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ âœ‰ï¸ «Գրի'ր նամակ՝…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…
Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…
Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց