Եվրոպայի օրվա շրջանակում ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։
Ներկայացումը երևանյան բեմում էր Եվրոպական խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո:
Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ, պաշտոնատար անձինք:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել՝ Հայաստանը Եվրոպական միության հետ ունի խորացող հարաբերություններ, և կարևոր է իրապես ճանաչել Եվրոպան և եվրոպական արժեքները. ««Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը գալիս է կարևոր դեր խաղալու Եվրոպայի ճանաչողական գործընթացում: Բոլորս կարիք ունենք տեսնելու այն կարևոր փոխակերպումը, որով մարտնչող Եվրոպան վերածվել է խաղաղ գոյակցության և զարգացող Եվրոպայի: Մենք մեզ համարում ենք եվրոպական քաղաքակրթության մաս, և այս համատեքստում կարևոր են ոչ միայն արվեստը և միջմշակութային երկխոսությունը, այլև մշակույթը լայն իմաստով՝ որպես խաղաղ համակեցության, խաղաղության, փոխգործակցության, ակտիվ քաղաքացիության, հանրային բարօրությանն առնչվող արժեք»։
Ընդգծելով եվրոպական արժեքների կարևորությունը հանրային կյանքում՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է․ «Ինչքան շատ հաղորդակից լինենք եվրոպական փորձառությանն ու ժողովրդավարական, խաղաղ համակեցության արժեքներին, այնքան ավելի ամուր հիմքերի վրա կդրվի մեր երկրի խաղաղ և կայուն զարգացումը»:
Նրա խոսքով՝ Եվրոպական միության հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը նպաստում է ինչպես միջմշակութային երկխոսությանը, այնպես էլ մեր երկրում մշակույթի զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը՝ կարողությունների զարգացման, իրազեկվածության բարձրացման, պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության կայացման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և այլ առումներով:
«Մենք կազմակերպում ենք այս ներկայացումը Եվրոպական միությունում Բելգիայի նախագահության փուլում։ Այս ներկայացումը շրջագայել է եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքներում և ավարտվում է Երևանում, որը խորհրդանշական է Եվրոպական միության հետ Հայաստանի սերտացող հարաբերությունների տեսանկյունից,- ասել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը և հավելել,- այսօր կյանքը լի է մարտահրավերներով, իսկ այս ներկայացման նպատակն է անդրադառնալ Եվրամիության հիմնադրմանն ու հիմնադիր հայրերին, գնահատել և վերարժևորել նրանց ստեղծած արժեքները»:
Ներկայացման բովանդակությամբ՝ բելգիացի Հենդրիկ Վոսը և հոլանդացի Ֆրանս Գրափերհաուսը, հարգանքի տուրք են մատուցել Եվրոպական միությանը՝ պատմական իրադարձությունները ներկայացնելով գրավիչ պատմություններով և սրամիտ անեկդոտներով։ Հայ հանդիսատեսը ներկայացման միջոցով ականատես է եղել Եվրամիության բարդ կառուցվածքին՝ հասանելի և գրավիչ մեկնաբանությամբ։ Դուետն անդրադարձել է նաև եվրոպացի աշխարհահռչակ գործիչներին, ինչպիսիք են Ժան Մոնեն և Ռոբերտ Շումանը, Ալտիերո Սպինելին, Ուրսուլա Հիրշմանը, Պոլ-Անրի Սպաակը և այլք։
Ներկայացումը բեմադրվել է նաև եվրոպական խոշորագույն քաղաքներում՝ Ռիգայում, Վիեննայում, Սարաևոյում, Լյուբլյանայում, Ամստերդամում, Աթենքում, Նիկոսիայում, Քիշնևում և Պրիշտինայում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, ողջույն: Այսօր մենք շատ ենք խոսում Հանրակրթության պետական նոր չափորոշչի (ՀՊՉ) մասին, որի առանցքում ոչ թե լոկ գիտելիքն է, այլ կարողունակությունը: Բայց ինչպե՞ս դասագրքային չոր տեղեկատվությունը վերածել կենսակերպի:…
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ, ստեղծագործ դասվարներ: Բոլորս էլ գիտենք, որ նոր չափորոշիչների պայմաններում նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի անբաժանելի մասը: Սակայն հաճախ հարց է առաջանում՝ ինչպե՞ս այն իրականացնել այնպես, որ…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր դասապրոցեսի անբաժան մասը: Իմ 4-րդ դասարանում (32 աշակերտ) մենք փորձում ենք Սևանի պահպանության թեման դարձնել կենդանի նախագիծ: Մենք ոչ միայն սովորում ենք…
«Խոսելով ինքնարտահայտման մասին՝ չենք կարող շրջանցել գնահատման թեման: Որքանո՞վ է ձևավորող գնահատումն օգնում «բացել» լռակյաց աշակերտին: Արդյո՞ք թվանշանային վերահսկողության բացակայությունը բավարար է, որպեսզի երեխան սկսի ավելի համարձակ ձևակերպել իր մտքերը,…
«Հաճախ նկատում ենք, որ 4-րդ դասարանում երեխաները սկսում են ավելի դժվար ձևակերպել մտքերը, քան նախորդ տարիներին: Ըստ Ձեզ, արդյո՞ք սա կապված է միայն նյութի բարդացման հետ, թե՞ դա տարիքային հոգեբանական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց