ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ֆուտբոլի զարգացման գործում երկու ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությունը, որը վկայում է երկու երկրների բարեկամական և կայուն հարաբերությունների ու համագործակցության մասին: ԿԳՄՍ նախարարը նաև շնորհավորել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլերին ազգային թիմի մասնակցության կապակցությամբ:
«Ֆուտբոլն, իսկապես, շատ մասսայական և սիրված մարզաձև է մեր երկրում: Համաշխարհային ֆուտբոլի խոշորագույն իրադարձություններից մեկի հյուրընկալումը հիանալի հնարավորություն կլինի՝ մասը կազմելու ֆուտբոլային անմոռանալի մթնոլորտի: ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար՝ մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման առումով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ արդեն իսկ քննարկվում է Լոռու և Տավուշի մարզերի երկու քաղաքներում նոր մարզադաշտերի կառուցման հարցը՝ առաջնության հանդիպումները պատշաճ մակարդակով ընդունելու նպատակով:
Հայաստանի կողմից նախատեսվում է օգտագործել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը:
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև միջազգային մրցաշարերի ընդունման Հայաստանի կուտակած փորձն ու տեղեկացրել, որ մինչև 2029 թվականը մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված ՀՀ-ում: 2027 թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը կանցկացվեն Հայաստանում, որը, ըստ նախարարի, կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը՝ ամրապնդելով խոշոր մրցաշարեր հյուրընկալելու մեր երկրի հմտությունները:
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմավարությամբ սահմանված կարևոր թիրախները, ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, ինչպես նաև նոր մարզադպրոցների կառուցման գործընթացը:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ Լևան Կոբիաշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիան իր լիակատար աջակցությունն է հայտնել երկու ֆեդերացիաների համատեղ հայտի ներկայացմանը:
«Վրաստանը մինչև այսօր անցկացրել է Եվրոպայի մինչև 19 և 21 տարեկանների առաջնությունը։ Հայաստանը 2019 թվականին մեծ հաջողությամբ ընդունել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը, իսկ այս տարի հյուրընկալել է Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը։ Սա մեծ մրցաշարը բարեհաջող հյուրընկալելու լուրջ գրավական է»,- ասել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման համատեղ հայտը Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ՖԻՖԱ-ին պաշտոնապես կներկայացնեն 2024 թվականի դեկտեմբերին, իսկ առաջնության անցկացման վայրը հայտնի կդառնա 2025 թվականին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջույն, սիրելի գործընկերներ: Որպես դասվար և մաթեմատիկայի ուսուցիչ, ով ամեն օր աշխատում է 1-ին, 5-րդ և 6-րդ դասարանցիների հետ, ես տեսնում եմ, թե որքան արագ է փոխվում կրթական միջավայրը: Այսօր…
Դպրոցակաների համար ֆիզիկական վարժությունները կարևոր են, քանի որ նրանց նյարդային համակարգը գտնվում է ակտիվ ձևավորման փուլում: 1. Նյարդապլաստիկություն և «Ուղեղի պարարտանյութ» Ֆիզիկական վարժությունների ժամանակ արտադրվում է BDNF (Brain-Derived Neurotrophic Factor)…
Ողջու'յն,հարգելի' գործընկերներ:Եկե'ք, քննարկե'նք: Փորձենք դիտարկել,թե ինչ դեր ունեն առարկայական խմբակները հայոց լեզվի և գրականության ուսուցման,սովորողների ճանաչողական և ստեղծագործական կարողությունների զարգացման գործում: Հայոց լեզուն և գրականությունը միայն ուսումնական առարկաներ չեն,այլ նաև…
Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցումը երեխայի կյանքում ուղեկցվում է տարիքային ճգնաժամով, ինչը կապված է առաջատար գործունեության փոփոխության հետ (խաղից անցում ուսումնական գործունեության): Այս փուլում երեխաները հաճախ բախվում են հետևյալ խնդիրներին.…
Կից ներկայացնում եմ իմ կողմից մշակված տեսողական քայլաշարի օրինակը, որն օգնում է սովորողներին ավելի ինքնավստահ և հանգիստ զգալ դասի յուրաքանչյուր փուլում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ նախորդ թեմաների շուրջ ծավալված անկեղծ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց