Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
Թոբիաս Քեյլը ներկայացրել է նախորդ քննարկման դիտարկումների և առաջարկությունների հիման վրա գլխավոր հատակագծում իրականացված փոփոխությունները և նշել, որ առաջիկայում կներկայացվի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը:
Քննարկում է ծավալվել հայեցակարգային մաստեր պլանի հաստատումից հետո նախատեսվող քայլերի, մասնավորապես՝ սխեմատիկ պլանի մշակման շուրջ: Այդ համատեքստում վարչապետը նշել է, որ առկա է աշխատանքների մի քանի փուլ. առաջին փուլը տարածքը նախապատրաստելն է իրագործման համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս փուլում պետք է դրանով զբաղվել, ունենալ տարածքի նախապատրաստման ճանապարհային քարտեզ՝ կոնկրետ ժամկետներով և պատասխանատուներով: Վարչապետը նաև հանձնարարել է առաջարկ ներկայացնել գլխավոր հատակագծից սխեմատիկ պլանին անցնելու վերաբերյալ, թե ի՞նչ սկզբունքով է այն իրագործվելու: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ այսօր արդեն կարելի է դրա մասին մտածել, որովհետև առկա են բավարար տեղեկատվություն և անհրաժեշտ նյութ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս առումով կարևորել է հատակագծի վերջնական հաստատման գործընթացը հնարավորինս արագ իրականացնելը. «Բացի այն տարածքներից, թե որտեղ կարող ենք սկսել աշխատանքը, արդեն կարող ենք որոշել նաև այն տարածքները, որտեղ մասնավորը կարող է մեկնարկել աշխատանքները և ավելի արագ նախագծման ու կառուցման գնալ»:
Մտքեր են փոխանակվել նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք հարցերի շուրջ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կոմունալ ենթակառուցվածքներն ամենակարևոր խնդիրներից են տարածքի նախապատրաստման տեսանկյունից:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իր հերթին նշել է, որ այս փուլում արդեն հնարավոր է իրականացնել հողային ռելիեֆի հետ կապված, ինչպես նաև անկախ շինարարության փուլերից՝ կոմունալ ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքները: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքային խումբ ձևավորել, որը կմշակի հետագա անելիքները:
Խորհրդակցության ընթացքում հստակեցվել են նաև տրանսպորտային նախագծի մշակման հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նախատեսվող տարբեր օրենսդրական կարգավորումների իրականացմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց