ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և տարբեր այլ տեղերում:
Հայաստանը նշյալ միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հայաստանում հունիսի 14-ին, 15-ին և 16-ին անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ները և առաջին անգամ՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը։
Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար։
Միջոցառման 3 օրերի ընթացքում հանրությանը հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ: Տեղի կունենան մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումների, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, մասնակցություն՝ գտածոների վերականգնման աշխատանքներին)։
2024 թ․ միջոցառումների պաշտոնական կայք՝ https://journees-archeologie.eu/c-2024/lg-en/Armenia/Search-Results/
Միջոցառումների ծրագիրը կցվում է։
Հիշեցնենք, որ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների համակարգումն ու խթանումը հանձնել է Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտին (Inrap):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել պատմության դասերին SWOT վերլուծության կիրառման իմ փորձով: Սա ռազմավարական պլանավորման գործիք է, որը մենք կարող ենք հաջողությամբ «տեղափոխել» պատմական տիրույթ՝ սովորողի մոտ ձևավորելով…
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ «Ստեփան Զորյանի տուն-թանգարանը՝ Վանաձորի մշակութային այցեքարտ»նախագիծը միջառարկայական կապերի ապահովմամբ ուսումնական նախագիծ է, որը պետք է իրականացվի 10-րդ դասարանում «Հայ գրականություն» ուսումնական առարկայի դասավանդման շրջանակներում: Այն նպատակ ունի…
Գիտությունների պատմությունում 18-րդ դարն համարվում է առանձնահատուկ: Հենց այդ դարում Գ. Գալիլեյը կատարեց իր հանրահայտ փորձերը, որոնց արդյունքում կատարվեց մեծագույն բացահայտում.«Բնության գիրքը գրված է մաթեմատիկայի լեզվով»: Նույն ժամանակներում, ըստ Ք.…
Հարգելի գործընկերներ, սովորողների խոսքի զարգացման նպատակով կիրառում եմ բավականին հետաքրքիր, արդյունավետ մեթոդ,որը սահմանել եմ <<Շրջող թերթիկ-շարադրություն>> մեթոդ:Նոր սովորած բառերով(ես բառերը տալիս եմ`ըստ տվյալ դասարանում սովորողների թվի) սովորողներից յուրաքանչյուրը գրում է…
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց