ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել «Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2024-ի» մրցանակաբաշխությանը:
Միջոցառման ընթացքում պարգևատրվել են 15 մրցանակակիրները և հայտարարվել են այն 5 աշակերտների անունները, որոնք ստացել են հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը տնտեսագիտական օլիմպիադայի միջազգային փուլում, որը կկայանա սեպտեմբերի սկզբին Հունաստանում:
Օլիմպիադան անցկացվել է ավագ դպրոցների և քոլեջների սովորողների շրջանում:
Շնորհավորելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը առանցքային է համարել ֆինանսական և տնտեսագիտական գրագիտությունը՝ թե՛ բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու, թե՛ յուրաքանչյուրի համար առօրյայում որպես անհրաժեշտություն կարևորելու տեսանկյունից:
«Մերօրյա կրթության կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ սովորողը, անկախ կրթական հաստատության բովանդակությունից, ձեռք բերի կյանքի համար անհրաժեշտ գիտելիք, կարողություններ ու հմտություններ, այդ թվում՝ տնտեսագիտությունից: Տնտեսագիտական գրագիտությունը չափազանց կարևոր է, քանի որ յուրաքանչյուրս մեր փոքրիկ տնտեսությունն ունենք, որը նաև պետության տնտեսության փոքրիկ օղկան է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Փոխնախարարը ընդգծել է ոլորտում աղջիկների մասնակցությունը խրախուսելու կարևորությունը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և աջակիցներին օլիմպիադայի կայացման գործում՝ նշելով. «Նմանատիպ միջոցառումները մատնանշում են այն ճիշտ ձևաչափը, որտեղ պետությունը, մասնավոր հատվածը, միջազգային գործընկերները համախմբվում են, և բոլոր ջանքերն ուղղվում են կրթության ոլորտի բարեփոխմանը»:
Տնտեսագիտական օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական և միջազգային: Դպրոցական փուլին այս տարի մասնակցել է 890 աշակերտ ՀՀ ողջ տարածքից, որոնցից 91-ը, հաղթահարելով այդ փուլը, մասնակցել են հանրապետական փուլին: Նրանցից 15-ը ճանաչվել են հաղթող:
Հաղթող մասնակիցները շնորհակալություն են հայտնել հնարավորության համար և նշել, որ օլիմպիադան հարթակ էր, որտեղ փորձեցին իրենց ուժերը և նախանշեցին հետագա անելիքները:
Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ:
Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի անցկացման նպատակն է սովորողների շրջանում ֆինանսական և տնտեսագիտական գրագիտության մակարդակը բարձրացնելը, ֆինանսատնտեսագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, երկրաչափական պատկերների ուսուցումը տարրական դպրոցում պահանջում է բարձր վիզուալիզացիա և ինտերակտիվություն: Թեմայի ամփոփիչ փուլում ես կիրառում եմ Google Forms հարթակով պատրաստված ինտերակտիվ խաղ-վիկտորինա: Ինչո՞ւ հենց այս ձևաչափը. Ակնթարթային…
Այսօր կրթությունը այլևս չի սահմանափակվում միայն ակադեմիական գիտելիքների փոխանցմամբ: Դպրոցը ստանձնում է առավել պարտականություններ և ունի ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Որպես ուսուցիչներ՝ մենք կանգնած…
📫Ներառականությունը ոչ թե առանձին սովորողի համար հարմարեցված ծրագիր է, այլ բոլոր սովորողների համար ստեղծված սիրո և ընդունման մթնոլորտ: Մեր նպատակը ոչ թե նմանեցնելն է, այլ տարբերությունների մեջ ներդաշնակություն գտնելը»: Ֆրիդա…
Այս նկարը պատկերում է հանճարեղ Frida Kahlo-ին իր ամենասիրելի վայրերից մեկում՝ Կոյոականի «Կապույտ տան» (Casa Azul) այգում: Այս վայրը ոչ միայն նրա տունն էր, այլև նրա ոգեշնչման աղբյուրը, որտեղ ամեն…
ՈղջոÕœւյն, թանկագին eTwinner-ներ և կրթական նորարարություններով հետաքրքրված գործընկերներ: Արդեն տևական ժամանակ է, ինչ իմ դասասենյակում «սահմաններն» անհետացել են: eTwinning հարթակը մեզ համար դարձել է ոչ միայն համագործակցության վայր, այլև մի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց