ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քույր դպրոցներ» ծրագիր.Դանիել Դանիելյանը ներկա է եղել Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտների համատեղ համերգին

Մայիսի 29, 2024
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու դասատուները հյուրընկալվել են Ապարանի արվեստի դպրոցում:

Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտները հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլլադա Հովհաննիսյանը, Ապարանի համայնքապետարանի ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը գնահատանքի խոսք է հղել ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին: Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ծրագրի անվանմանը, որը խորհրդանշական կերպով մեկ հարկի ներքո միավորում է մշակութային կրթության բոլոր շահառուներին: Նախարարի տեղակալը կարևորել է մայրաքաղաքի և մարզերի մշակութային կապերի ամրապնդման և մշակութային կրթության ոլորտի զարգացման գործում կարևոր դերակատարում ունեցող «Քույր դպրոցներ» ծրագիրը՝ նշելով, որ նախարարությունը շարունակելու է աջակցել մանկապատանեկան արվեստի և կրթության ոլորտում համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Դանիել Դանիելյանն անդրադարձել է նաև ծրագրի ընդլայնմանը և միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման անհրաժեշտությանը:

Մինչ համատեղ համերգը Ապարան համայնքի մշակութային հաստատությունների սաների համար վարպետության դասեր են անցկացրել ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանը /դաշնակահար/, ԵՊԿ պրոֆեսոր Անուշ Խաչատրյանը /ջութակահար/, Ջուլիետա Խաչատրյանը, Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի դասատուները:

Ապարանի արվեստի դպրոցում կայացած համերգից հետո Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաները ճանաչողական այցով շրջել են Արագածոտնի մարզի պատմամշակութային և տեսարժան վայրերով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…

  • Հաղորդակցումը որպես հարաբերությունների կարգավորման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    «Արդյո՞ք միշտ ավելի լավ է բաց և ուղիղ հաղորդակցվել մարդկանց հետ, թե երբեմն խնամքով լռելն ու ընտրովի խոսելը կարող է ավելի արդյունավետ լինել հարաբերությունների պահպանման համար»: