ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամուր գրկեք ձեր ընկերներին, շնորհակալություն հայտնեք ուսուցիչներին. Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է շրջանավարտներին

Մայիսի 24, 2024
Լուրեր կազմակերպություններից

Օրը տոնական է. հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտները ավանդական վերջին դաս միջոցառմամբ հրաժեշտ են տալիս դպրոցին:

Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 1 ավագ, Արգինայի և Բագարանի միջնակարգ դպրոցներ: 

Նախարարին ուղեկցել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցը, որը նախարարի առաջին կանգառն էր, այս տարի 190 շրջանավարտ ունի:

Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: «Այս օրը հուզառատ է, որովհետև ձեզ տեսնելով՝ բոլորիս հիշողության մեջ թարմանում են մեր վերջին զանգն ու ապրած հույզերը: Սիրելի՛ շրջանավարտներ, լիարժեք ապրեք այսօրվա յուրաքանչյուր վայրկյանը, զգացողությունը, հուզմունքը՝ որպես ամբողջ կյանքում ուղեկցող վառ հիշողություն: Ամուր գրկեք ձեր ընկերներին, շնորհակալություն հայտնեք ուսուցիչներին՝ ձեզ հետ այսքան տարիներ աշխատած բոլոր մարդկանց, որոնցից դուք սովորել եք, և որոնք, վստահ եմ, հուզված են ձեզնից ոչ պակաս: Ամուր գրկեք ձեր ծնողներին. նրանց մոտ այսօր շատ են անհանգստություններն ու վախերը. նրանց երեխաները մտնում են մեծ կյանք, որտեղ սպասվում են նոր մարտահրավերներ և խնդիրներ: Այսօրվա հիշողությունները տարեք ձեզ հետ, և թող դրանք ուղեկցեն ձեզ կյանքի ուրախ և դժվար օրերին: Դժվարությունների հանդիպելիս երբեք չվհատվեք. դպրոցում դուք արդեն սխալվել և սեփական սխալների վրա սովորել եք շատ անգամներ: Դուք արդեն գիտեք, որ ձեր հաջորդ քայլերը պետք է ավելի գիտակցված և ճիշտ լինեն»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շրջանավարտներին ուղղված խոսքում:

Արգինայի նորակառույց միջնակարգ դպրոցը, որն ընդգրկված է ՀՀ կառավարության վերակառուցվող և բարեկարգվող 300 դպրոցների ծրագրում, այս տարի ճանապարհում է 3 շրջանավարտի: Նկատելով, որ 3 շրջանավարտներին ճանապարհում են 6 առաջին դասարանցիներ, նախարարը հույս է հայտնել, որ աշակերտների թիվը բարեկարգված դպրոցում տարեցտարի կավելանա. և նոր պայմանները կնպաստեն որակյալ կրթություն ստանալուն, լավ քաղաքացիներ դառնալուն, երկրի զարգացմանն ու հզորացմանը:

Բագարանի միջնակարգ դպրոցը հրաժեշտ է տալիս 8 շրջանավարտի: Նախարարը բազում ձեռքբերումներ է մաղթել աշակերտներին և կոչ արել դժվարությունները հաղթահարելու համար առաջնորդվել դպրոցում ստացած գիտելիքով ու հմտություններով. «Վստահ եմ՝ հանդիպելու նոր առիթներ ենք ունենալու՝ լսելու ձեր հաջողությունների մասին և հպարտանալու ձեզնով»:

Տեղեկացնենք, որ 2023/24 ուսումնական տարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանն ավարտում են 20.554 շրջանավարտներ, իսկ 9-րդ դասարանը՝ 39.406 սովորողներ: Ընդ որում՝ Տավուշի մարզում 2023-2024 ուստարում առաջին անգամ 9-րդ և 12-րդ դասարանները կավարտեն հանրակրթության պետական չափորոշչով ուսանած առաջին շրջանավարտները՝ 1678 շրջանավարտ 9-րդ դասարանում և 1045 շրջանավարտ՝ 12-րդ դասարանում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…