ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջազգային փորձագետները կիրականացնեն Հայաստանի ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատում

Մայիսի 20, 2024
Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը միջազգայնացման ճանապարհին․ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) փորձագետները կիրականացնեն Հայաստանի ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատում՝ վերհանելու բացերն ու մատնանշելու մարտահրավերները:

Այդ թեմայով այսօր Արմենպրեսի լրատվական կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումի ղեկավար Մունիր Բաատին:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է նախատեսվող գործընթացը, որը, նրա խոսքով, ևս մեկ հնարավորություն է՝ ՄԿՈւ ոլորտում որակի բարելավմանն ուղղված աշխատանքները գնահատելու և քարտեզագրելու, այն համադրելի դարձնելու այլ երկրների կրթական գործընթացներին, ինչպես նաև հասկանալու՝ ինչպիսի փոփոխությունների կարիք կա: «Այս շաբաթ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը բազմաթիվ փոփոխություններ է ենթադրում այս ոլորտում: Մասնավորապես, որոշակի կարգավորումներ կան՝ որակի ապահովմանն ուղղված գործընթացներն առավել կանոնակարգված և ժամանակակից պահանջներին համապատասխան իրականացնելու տեսանկյունից: Կրթության՝ մինչև 2030 թվականի ռազմավարության գլխավոր ուղղություններից մեկը միջազգայնացումն է, և մենք կարևորում ենք, որ ՄԿՈւ հաստատություններն այդ գործընթացում ակտիվ ներգրավված լինեն: Այս համատեքստում նշեմ, որ վերջին տարիներին ՄԿՈՒ հաստատությունները հատկապես ակտիվ ներգրավված են էրազմուս+ ծրագրում, ինչը նաև եվրոպական մի շարք հաստատությունների հետ համագործակցության, փորձի փոխանակման և որակի բարելավմանն ուղղված կարևոր գործընթաց է»,-նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ այս բոլոր ուղղություններն իրար փոխլրացնելով՝ ապահովելու են ակնկալվող որակը:

Արաքսիա Սվաջյանը որակի գնահատման տեսանկյունից կարևորել է նաև հավատարմագրման գործընթացը. 40-ից ավելի հաստատություններ արդեն հավատարմագրվել են, որոնցից 6-ը՝ ոչ պետական: «Հավատարմագրման գործընթացը տալիս է ոչ միայն որակը հավաստող վերջնական փաստաթուղթ, այլ նաև հաստատությանը թույլ է տալիս ինքնավերլուծություն և արտաքին կարծիքի վերլուծություն անել: Մենք կարևորում ենք միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, և վստահ եմ, որ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակում ունենալու ենք մեծ հաջողություն, որը մեզ համար նախանշային կարևոր նշանակություն է ունենալու՝ հետագա գործընթացներն իրականացնելու տեսանկյունից»,-փաստել է փոխնախարարը:

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Կրթության ռազմավարության 3 հիմնական ուղղություններն են՝ կրթության բովանդակության բարելավում, դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացումը, կրթական միջավայրի ապահովում: «Բնականաբար, այս երեք բաղադրիչները սերտորեն կապակցված են, և դրանց առկայությունն է ապահովելու կրթության որակ: Շատ կարևոր են նաև աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագիտությունների ցանկի հստակեցումն ու այդ ցանկով շրջանավարտների թողարկումը: Մենք այս տարի վերանայում ենք ՄԿՈՒ հաստատությունների բոլոր մասնագիտությունները, որի շրջանակում դուրս ենք բերել այն մասնագիտությունները, որոնց կարիքն այս պահին մեր տնտեսությունում չկա, ինչպես նաև այն նոր մասնագիտությունները, որոնց կարիքը գործատուներն ունեն, բայց ֆորմալ կրթական համակարգում դեռևս այդպիսի մասնագետներ պատրաստելու ծրագրեր չունենք: Ցանկը դեռևս վերջնական տեսքի բերված չէ, այն կհրապարակվի, երբ ամբողջացվի»,-նշել է փոխնախարարը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ ՀՀ կրթության` մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել 90%-ի։ «Ներկայում կրթության որակը ոչ միայն ուսանողների և ծնողների, այլ նաև գործատուների ուշադրության կենտրոնում է։ Այսօր աշխարհը շեշտադրում է ձևավորող գնահատումը. այն ենթադրում է, որ ուսանողները պետք է պրակտիկ աշխատանք կատարեն ուսման ընթացքում և ստանան հետադարձ կապ՝ բարելավելու իրենց կարողությունները, որպեսզի ավարտելիս ունենան գործատուի պահանջներին համապատասխան կարողություններ»,-նշել է նա՝ ընդգծելով, որ այդ նպատակով ՈԱԱԿ-ը հրավիրել է փորձագետների 12 երկրից, որոնք ՀՀ միջին մասնագիտական կրթական համակարգի գործընկերային գնահատում կիրականացնեն, կուսումնասիրեն ձևավորող գնահատման փորձը և խորհրդատվություն կմատուցեն՝ ինչպես բարելավել այն:

«Միջազգային փորձագետների կողմից խորհրդատվություն ստանալուց հետո ՈԱԱԿ-ը և ողջ ՄԿՈՒ համակարգը ձեռնամուխ կլինեն դրանց իրագործմանը և առկա ձեռքբերումների բարելավմանը: Հույս ունեմ, որ մինչև 2030-ը կմոտենանք սահմանված նշաձողին։ Գործատուներն այս առումով բավական մեծ անելիք ունեն. նրանք պետք է իրենց աշխատողներին ուղղորդեն դասախոսների հետ համատեղ լրացնելու առկա բացը՝ գիտելիքը կարողության վերածելու, որպեսզի ուսանողը դեռևս սովորելու ընթացքում արդեն կարողանա աշխատանքն անել այնպես, ինչպես ակնկալում է գործատուն սկզբնական փուլում»,-նշել է Ռուբեն Թոփչյանը:

Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումի ղեկավար Մունիր Բաատիի խոսքով՝ կազմակերպության նպատակն է աջակցել ԵՄ գործընկեր պետություններին: «7 տարի առաջ ՄԿՈՒ համակարգում որակի ապահովման հարթակ ստեղծեցինք, որին անդամակցում է 20 երկիր։ Հայաստանում դիտարկելու եք ձևավորող գնահատումը կրթական գործընթացում և դրա շուրջ խորհրդատվություն մատուցելու: Մեր փորձագետները որակի ապահովման մասնագետներ են իրենց երկրներում. լինելու են փորձագետներ Վրաստանից, Սերբիայից, Իսրայելից, Մարոկկոյից և այլ երկրներից։ Այցի ավարտին նրանք խորհրդատվություն կմատուցեն՝ մատնանշելով, թե ինչ մարտահրավերներ կան, և ինչպես է հնարավոր հաղթահարել դրանք»,-նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը և ՈԱԱԿ-ն են որոշելու, թե ինչպես կիրառել խորհրդատվությունները։

«ՄԿՈՒ համակարգում շատ երկրներ նույնական խնդիրների են առնչվում, սակայն յուրաքանչյուրը յուրովի է լուծում դրանք։ Մոտեցումները սովորաբար տարբեր են, բայց նաև կան նմանություններ: Եթե մենք դիտարկենք այն համակարգերը, որոնք լավ են աշխատում, կնշեմ դրանց հաջողությունը պայմանավորող 5 բաղադրիչ: Առաջինը՝ կառավարում, երկրորդը՝ աշխատաշուկայի մասին ուսումնասիրության, հետազոտության, տեղեկատվության արդյունավետ համակարգ, երրորդը՝ համակարգի ստանդարտների վերանայում, չորրորդը՝ դպրոցների ինքնավարություն, հինգերորդ բաղադրիչը՝ աշխատանքի վրա հիմնված կրթություն կամ դուալ կրթական համակարգ»,-նշել է բանախոսը։

Ասուլիսի ընթացքում բանախոսները պատասխանել նաև լրագրողների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՄԿՈւ հաստատությունների շրջանավարտների՝ աշխատանք գտնելուն, աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը և այլն:

Նշենք, որ մայիսի 21-23-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈւ որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան