ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երաժշտական մեծ աշխարհը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց» ․Դանիել Դանիելյան

Մայիսի 16, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սամվել Հովսեփյանի թիվ 116 հիմնական դպրոցում ներկա է եղել դասական երաժշտության «ԴասA» ծրագրին:

Դանիել Դանիելյանը ողջունել է աշակերտներին և ուսուցիչներին՝ ընդգծելով, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթամշակութային ծրագրերի իրականացմանը. «Կրթված և դաստիարակված մարդը պետք է ամեն ինչից գաղափար ունենա: Մշակույթն ընդհանուր կրթության անբաժան մասնիկն է։ Այսօրվա դասը‚ որին դուք կմասնակցեք‚ ընդամենը մի կաթիլ է երաժշտական մեծ աշխարհից, որը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց։ Երաժշտությունը շատ բազմազան է‚ բազմաժանր ու բազմաշերտ‚ և խորհուրդ եմ տալիս շատ ուշադիր լինել։ Գուցե դասից հետո ձեզ մոտ ցանկություն առաջանա համացանցում փնտրել հետաքրքիր տեղեկություններ երաժշտության գեղեցիկ աշխարհի մասին‚ իսկ գուցե նաև գրանցվեք երաժշտական կամ արվեստի դպրոցում և ավելի խորությամբ ուսումնասիրեք մշակույթը։ Արվեստով‚ երաժշտությամբ զբաղվելը ձեզ կօգնի նաև ավելի լավ սովորել հայոց լեզուն‚ պատմությունը‚ մաթեմատիկան կամ մյուս առարկաները»։

«ԴասA» ծրագրի շրջանակում աշակերտների հետ հանդիպումներն անցկացվում են ինտերակտիվ ձևաչափով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները խաղերի‚ վիկտորինաների միջոցով երեխաներին գիտելիքներ են փոխանցում կոմպոզիտորների‚ նրանց ստեղծագործությունների‚ երաժշտական գործիքների‚ նվագախմբի կառուցվածքի‚ դիրիժորի դերի‚ համերգներին այցելության կանոնների և բազմաթիվ այլ թեմաների վերաբերյալ։

Սամվել Հովսեփյանի անվան թիվ 116 հիմնական դպրոցում աշակերտներն ունկնդրել են նաև Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների կատարումները։ Նշենք‚ որ դաս-հանդիպումներից բացի՝ երեխաներն ուսուցիչների ուղեկցությամբ այցելում են համերգասրահ՝ ունկնդրելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները։

Նշենք նաև‚ որ «ԴասA»-ի սոցիալական հարթակներում մշտապես կազմակերպվում են վիկտորինաներ և մրցույթներ, տրվում են մրցանակներ՝ աշակերտների ներգրավվածության բարձրացման և հետադարձ կապի ապահովման նպատակով:

Թիվ 116 հիմնական դպրոցի աշակերտներից Ջոն Ճաղարյանը խոստովանում է‚ որ շատ բան չգիտի դասական երաժշտության մասին և այս հանդիպման շնորհիվ երաժշտության մասին հետաքրքիր և նոր տեղեկություններ է ստացել։ Կարինե Վարդանյանի խոսքով էլ՝ թեև ծնողների հետ այցելել է համերգների‚ սակայն «ԴասA»-ից ստացած գիտելիքները կօգնեն իրեն՝ ավելի լավ հասկանալու դասական երաժշտությունը։

Տեղեկացնենք‚ որ նախորդ տարիներին «ԴասA»-ն անցկացվել է ՀՀ ավագ դպրոցներում։ 2024 թվականից ծրագրի ծածկույթն ընդլայնվել է՝ ներառելով ՀՀ հիմնական և միջնակարգ դպրոցները։ Ընթացիկ տարում նվագախմբի ստեղծագործական թիմն այցելել է մայրաքաղաքի 16 և մարզային 2 դպրոց։ Ինտերակտիվ հանդիպումներին մասնակցել է ավելի քան 4000 դպրոցական։

Նշենք, որ դասական երաժշտության «ԴասA» ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: 2018 թվականից այն մուտք է գործել մայրաքաղաքի ու մարզերի բազմաթիվ կրթօջախներ՝ ներգրավելով հազարավոր աշակերտների։ Ծրագրի նպատակն է պատանիների շրջանում դասական երաժշտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն սերմանել‚ նրանց մատուցել բարձրարժեք երաժշտարվեստ, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…