ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր

Մայիսի 16, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի վեցերորդ նիստը:

Քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր:

Օրակարգում ընդգրկված հարցերից՝ ՀՀ Շիրակի մարզի Հառիճավանքի (հանրապետական նշանակության հուշարձան) տանիքի ջրամեկուսացման, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Սբ Խաչ եկեղեցու (տեղական նշանակության հուշարձան) վերականգնման և ամրակայման, ՀՀ Լոռու մարզի ք. Վանաձոր Տիգրան Մեծի պողոտա 41 շենք 43 բնակարան հասցեում («Հրապարակ Հայկի» հանրապետական նշանակության հուշարձան) պատուհանի բացվածքը դռան բացվածքի վերակառուցման և մուտքի կազմակերպման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոսկերիչների փողոցի հ.4 (Երևանի Գինու գործարանի և «Հաղթանակ» կամրջի՝ հանրապետական նշանակության հուշարձանների հարակից տարածք) հողամաս հասցեում հասարակական նշանակության շինության կառուցման և ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոցի պահպանական գոտում գտնվող Ջիվանու փողոց հ. 80/1 հասցեի բնակելի տուն (ք. Գյումրի, Վ. Չերազի փող. հ. 5, պետ ցուցիչ՝ 7.1.4.227) տեղական նշանակության հուշարձանի ամրակայման և հարմարեցման (ադապտացիա) էսքիզային նախագծերը հետ են վերադարձվել լրամշակման:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…