Մայիսի 14-16-ը Երևանում անցկացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը, որի շրջանակում այսօր անցկացվել է «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն, որ գեներացնում է նորարարություն» թեմայով ներդրումային նիստը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և այլք:
Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պետության առաջընթացի գործում կարևորելով մարդկային կապիտալի և կրթության զարգացման առաջնահերթությունը:
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը միակ ռազմավարությունն է մեր երկրում, որն օրենքի կարգավիճակ ունի: Ռազմավարության հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է, իսկ կրթական համակարգի ամենակարևոր գործառույթն այդ տաղանդը բացահայտելը, զարգացնելն ու որակյալ կրթական ծառայություն մատուցելն է յուրաքանչյուրին՝ ամբողջ կյանքի ընթացքում: Մենք նաև պետք է հավաստիանանք, որ ՀՀ ամբողջ տարածքում ստեղծված կլինեն հավասար նվազագույն պայմաններ՝ որակյալ կրթության ապահովման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կրթական համակարգի առջև ծառացած մի շարք մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին: Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ Հայաստանն այն եզակի երկրներից է, որ ճգնաժամային և մարտահրավերային իրավիճակներում երբևէ չի նվազեցրել կրթական համակարգի ֆինանսավորումը և հատկացվող բյուջեն:
«Վերջին տարիների ընթացքում կրթական համակարգի պետական ֆինանսավորումը շարունակաբար ավելացել է, որը փաստում է՝ ՀՀ կառավարությունը, իսկապես, մեծ կարևորություն է տալիս կրթության ոլորտի բարեփոխումներին: Համակարգային մեծ փոփոխությունները, չնայած բոլոր մարտահրավերներին, ոչ մի րոպե կանգ չեն առել. դրանք ընթացել են՝ գրանցելով դրական արդյունքներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ներկայացրել Համաշխարհային բանկի կողմից հանրակրթության պետական չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքները:
ՀԲ կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ գնահատելու Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներն ու հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը Տավուշի մարզում: Ուսումնասիրությունը փաստել է՝ այն աշակերտները, որոնք երկամյա փորձարարական շրջանակում սովորել են հանրակրթության նոր չափորոշչով և ուսումնական ծրագրով, զգալի հաջողությունների են հասել մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ուղղությամբ՝ ապահովելով վեց ամսվա լրացուցիչ ուսումնառության կրթական արդյունք:
Պանելային քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարին հարց է ուղղվել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման մասին, որը, ըստ մասնագետների, ՀՀ կառավարության ամենամասշտաբային նախաձեռնություններից մեկն է: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ բարձրագույն կրթության որակի բարելավումն առանց հետազոտական բաղադրիչի ընդլայնման անհնար է պատկերացնել: Նախարարի խոսքով՝ գլխավոր թիրախներից մեկը բուհերի խոշորացումն ու գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորումն է, որը կապահովի որակյալ աշխատանքների համար անհրաժեշտ միջավայր: Ժաննա Անդրեասյանն այս գործընթացը կարևորել է նաև երիտասարդ գիտնականների ներգրավման առումով:
Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքը լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է որակյալ և միջազգային չափանիշներով մրցունակ բարձրագույն կրթության և հետազոտության միջավայր: Ընդ որում՝ այն լինելու է ոչ միայն ուսումնական ու գիտական տարածք, այլև մտավոր ու մշակութային ժամանցի համար նախատեսված միջավայր: Նախատեսվում է, որ առաջին համալսարանն ակադեմիական քաղաքում իր աշխատանքները կսկսի 5 տարի անց:
Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև ոչ ֆորմալ կրթությանը, որը նախարարի դիտարկմամբ՝ առավել զարգացման ու խթանման կարիք ունի:
«Հատկապես կորոնավիրուսի համավարակից հետո պարզ դարձավ, որ ֆորմալ կրթությունը միայնակ չի կարող հաջողության հասնել: Ոչ ֆորմալ կրթության կառուցվածքը, մեթոդները, մոտեցումներն ինչ-որ առումով ինտեգրվել են ֆորմալ կրթությանը: Նախարարությունը համագործակցում է ոչ ֆորմալ կրթություն իրականացնող կազմակերպությունների հետ՝ տարբեր ծրագրերի ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել հատկապես ավագ դպրոցներում FAST հիմնադրամի հետ իրականացվող «Արհեստական բանականություն» դասընթացի փորձնական ներդրմանը:
«Հայաստանն առաջին երկրներից է, որ «Արհեստական բանականություն» դասընթացը ներառեց դպրոցական ծրագրում: Սա համագործակցության, իսկապես, շատ լավ օրինակ է: Մեկ այլ համագործակցություն է Սյունիքի մարզում երկու ՔՈԱՖ կենտրոն և ԹՈՒՄՈ կենտրոնի հիմնումը: Միաժամանակ, Սյունիքում Կառավարության կողմից դպրոցների վերակառուցման և կառուցման ծրագիր է իրականացվում: Այսինքն՝ ոչ ֆորմալ և ֆորմալ կրթության ներկայացուցիչները միասին կաշխատեն՝ ի նպաստ մեր երեխաների որակյալ կրթության և էկո համակարգի»,- ասել է նախարարն ու կարևորել նաև ոչ ֆորմալ կրթական ծառայությունների արտահանումը միջազգային ասպարեզ:
Պանելային քննարկմանը բանախոսներն անդրադարձել են նաև մի շարք այլ հարցերի:
Հայաստանում առաջին անգամ անցկացվող ֆինանսական ոլորտում աննախադեպ այս միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 3000 մասնակցի 74 երկրից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ, բիզնես առաջնորդներ և ֆինանսական ոլորտի փորձագետներ:
Հայաստանում է գտնվում նաև ՎԶԵԲ-ում 16 երկրի կառավարիչ: Միջոցառումը կարևորագույն հարթակ է երկխոսության, կապերի հաստատման և փոխգործակցության ձևավորման համար՝ խթանելու ՎԶԵԲ գործունեության տարածաշրջաններում տնտեսական զարգացումն ու կայունությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան