ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցում հերթական նախագծային աշխատանքի պաշտպանությունն էր

Մայիսի 7, 2024
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցում հերթական նախագծային աշխատանքի պաշտպանությունն էր։

Դասարան` 7բ

Առարկա ` Հայոց պատմություն

Թեման` Մանրանկարչություն

Ուսուցիչ` Անի Մարտիրոսյան

Հայ մշակույթի անբաժան մասն է գրքային մանրանկարչությունը, որն աչքի է ընկնում իր գունագեղությամբ ու ոճական բազմազանությամբ։ Հայոց աշխարհում դարեր շարունակ գործում էին բազմաթիվ մանրանկարչական կենտրոններ, որտեղ գործում էին այնպիսի վարպետներ, ինչպիսիք էին Գրիգոր Ծաղկողը, Մոմիկը, Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը և այլ հայտնի գրիչներ։ Մագաղաթյա մատյանները ծաղկելիս նրանք օգտագործում էին բնական հումքից ստացվող ներկեր, որոնք չեն խամրել, չեն կորցրել իրենց գրավչությունն ու հմայքը։ Անգնահատելի էր հատկապես որդան կարմիրը։

Տեսասահիկի միջոցով երեխաները պատմեցին Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող մանրանկարչության կիրակնօրյա դպրոց կատարած այցի մասին, որտեղ մասնակցել են վարպետաց դասերի, ծանոթացել մանրանկարչության գաղտնիքներին ու թռչնագիր տառերի գրությանը, կազմել գեղեցիկ էջանշաններ։ Այստեղ նրանք առաջին անգամ լսել են

"Ավետման տեսարան" կոչվող նկարի մեկնաբանությունը։

Այո', սեփական պատմության ու մշակույթի իմացությունը ժամանակի թելադրանքն է, հայի տեսակը պահելու, հայկականը պահպանելու առհավատչյան։

  • SWOT գործիքը մաթեմատիկայում

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…

  • ՏՀՏ գործիքները՝ դասապրոցեսի հաջողության գրավական:

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Ժամանակակից կրթական համակարգը թևակոխել է մի նոր դարաշրջան, որտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են առաջընթացի անբաժանելի մասը: Տարրական դպրոցը երեխայի կյանքում հանդիսանում է այն հիմնարար օղակը, որտեղ ձևավորվում…

  • Արհեստական բանականությունը՝ կրթության նորարարական լծակ

    Թեմայի հեղինակ՝ Մարուսյա Բաբայան

    Ավանդական ստատիկ նյութերն այլևս չեն բավարարում արդի աշակերտի կարիքները: Իմ փորձարարական դասերը Խ. Աբովյանի անվան հ. 2 դպրոցում ցույց են տվել, որ ԱԲ-ի միջոցով բովանդակության դինամիկ հարմարեցումը բարձրացնում է ներգրավվածությունը…