ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը

Մայիսի 6, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ներդրված հիմնարար փոփոխություններին և ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր: Նիստին մասնակցել են խորհրդում ներգրավված ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:

Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը կարևորել է աշակերտական խորհրդի հանդիպումները, որոնց ընթացքում, ըստ Ժաննա Անդրեասյանի, հնարավորություն է ընձեռվում մանրամասն խոսելու կրթական այն բոլոր բարեփոխումների մասին, որոնց առաջին շահառուները հենց աշակերտներն են:

«Ներկայում կրթության ոլորտի բոլոր մակարդակներում տեղի են ունենում ամենատարբեր փոփոխություններ, և այսօրվա մեր դպրոցականներն են այդ բարեփոխումների իրական շահառուները, քանի որ իրականացվող ծրագրերը երկարաժամկետ են: Մեզ համար կարևոր է, որ որպես աշակերտական խորհրդի անդամներ՝ դուք իրազեկ լինեք ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին, հանդես գաք առաջարկություններով, ինչպես նաև դառնաք այն օղակը, որը հավաստի տեղեկություններ կունենա ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ և դրանք կներկայացնի դպրոցում, ինչու չէ նաև ձեր իսկ միջավայրում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ աշակերտները խորհրդի նիստերի ընթացքում կլինեն ակտիվ, կբարձրաձայնեն դպրոցի ներսում առկա խնդիրները, կներկայացնեն իրենց տեսակետները, ինչպես նաև կառաջարկեն լուծման տարբերակներ:

Խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարին՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներն իրենց հետ քննարկելու, ինչպես նաև աշակերտների կարծիքները և առաջարկությունները հաշվի առնելու համար:

Խորհրդի անդամները տարաբնույթ հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դպրոցներում մասնագիտական կողմնորոշման, օտար լեզուների և շրջակա միջավայրի պահպանության խմբակների գործունեության ընդլայնմանը, դպրոցների և ՀԿ-ների կապին, կրեդիտային համակարգի ներդրմանը, կրթական աստիճանի ավարտին իրականացվող գիտելիքի ստուգմանը, պետական ավարտական քննությունների անցկացմանը, կիսամյակի ընթացքում 60 ժամից ավելի բացակայության խնդրին, ինչպես նաև ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, գյուղական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համալրմանը և այլն:

Նախարարը մանրամասն անդրադարձել է բարձրացված բոլոր հարցերին և խնդիրներին՝ շեշտելով, որ դրանց մեծ մասի պատասխաններն ու լուծումները տրվում են դպրոցներում նոր չափորոշչի ներդրմամբ և իրագործմամբ:

«Ինչքան էլ փորձենք ակտիվ համագործակցություն ձևավորել ՀԿ-ների, այլ կազմակերպությունների, կառույցների և դպրոցների միջև, այնուամենայնիվ, պետք է հասնել այն գիտակցմանը, որ բոլոր բնակավայրերի դպրոցների մեր երեխաները մտածեն՝ այն, ինչ ցանկանում են, կարող են իրագործել: Ինչն է ձեզ խանգարում ինքնուրույն խումբ ձևավորելու, զանգելու, նամակ գրելու, պայմանավորվածություն ձեռք բերելու, հետադարձ կապ ապահովելու համար: Սրանք հաղորդակցման այն կարևոր հմտություններն և կարողություններն են, որոնք կյանքի տարբեր իրավիճակներում անհրաժեշտ են մեզնից յուրաքանչյուրին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հորդորել աշակերտներին լինել առավել ակտիվ, նախաձեռնող ու նպատակասլաց:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման և գյուղական դպրոցներում մասնագետների պակասի վերաբերյալ հարցերին՝ նախարարը նշել է, որ պետությունը տարբեր գործընթացներով և բարեփոխումներով փորձում հասնել է կրթության որակի բարելավմանը և զարգացմանը. «Կամավոր ատեստավորումը, բացի աշխատավարձերի բարձրացումից, առաջին հերթին խթանում է ուսուցիչների մասնագիտական զարգացումը: Այս սեպտեմբերից մենք նաև խրախուսման մի շարք նոր մեխանիզմներ ենք ներդրել: ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ՝ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչներին տրվում է լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով»։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գյուղական համայնքների դպրոցներում մասնագետների պակասը լրացնելու նպատակով գործում է նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգը, ըստ որի՝ տրվում են սոցիալական մի շարք երաշխիքներ այդ դպրոցներ գործուղվող ուսուցիչներին: Բացի այդ՝ սեպտեմբերից հավելավճար է հատկացվում նաև մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում աշխատող այն ուսուցիչների համար, որոնք աշխատում են ոչ ամբողջական դրույքով: Հաշվի առնելով, որ այդ դպրոցներում ուսուցիչները օբյեկտիվ պատճառներով 1 դրույք ծանրաբեռնվածություն չեն ունենում, նման ուսուցիչներին հավելավճար է տրամադրվում, որպեսզի պետությունը նպաստի թափուր հաստիքների համալրմանը և դասավանդման որակի բարելավմանը:

Պատասխանելով բուհական ընդունելության գործող կարգի վերանայման վերաբերյալ հարցին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է. «Տավուշի մարզում 2021-22 ուստարվանից փորձարկվում է Հանրակրթության նոր չափորոշիչը, և այս տարի արդեն ավարտում են այդ չափորոշչով ուսումնառած առաջին շրջանավարտները։ Նրանց համար սահմանել ենք բուհեր ընդունելության նոր հնարավորություններ: Ըստ այդմ՝ ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ: Այս գործընթացը դեռևս փորձարկման փուլում է, և հույս ունենք, որ 2026-ից այս համակարգն արդեն կգործի բոլոր շրջանավարտների համար»:

Ամփոփելով նիստը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շահագրգիռ քննարկման համար՝ վստահեցնելով, որ հնչած բովանդակային և օգտակար առաջարկները, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն և կներառվեն ընթացող բարեփոխումների գործընթացում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք իրենց պատրաստակամությունն ու աջակցությունն են հայտնել՝ օգնելու աշակերտներին մասնագիտական կողմնորոշման, նոր հմտությունների ու կարողությունների ձեռք բերման և այլ հարցերում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…