ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և «Ընտանիք» կենտրոնի հոբելյանական տարեդարձերին նվիրված տոնակատարություն: Միջոցառմանը ներկա են գտնվել կենտրոնի կայացման պատմության մեջ իրենց ավանդն ունեցած հայ և օտարազգի բարերարներ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր,
Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին նախագահ, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, խորհրդարանական խորհրդատու-օգնական, Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքային խորհրդի անդամ Էմանուել Մանդոնը, SPFA ֆրանսիական կազմակերպության Արցախում և Հայաստանում շինարարական ծրագրերի պատասխանատու Ժակ Մաթոսյանը, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, «Հայուրալսիբշին» նախագծային-շինարարական միավորման պետ, հետաղետյալ Գյումրի քաղաքի շինարարական աշխատանքների համակարգող Լ. Պոլոնսկին, Ազգային ժողովի պատգամավոր Ս. Ավետիսյանը, ԿԳ նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը, ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, մարզային իշխանությունների, համագործակցող կազմակերպությունների, կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ:
ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանն ընթերցել է նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը՝ միջոցառման մասնակիցներին: Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, բարերարներ Ժակ Մաթոսյանը և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով», իսկ ֆրանսիացի բարերար Էմանուել Մանդոնը և «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի նախագահ Ժակ Մարտենը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով:
Նկարչական և կիրառական արվեստի մանկապատանեկան միջազգային մրցույթների մասնակից և առաջին մրցանակային տեղ գրաված կենտրոնի 11 սանի հանձնվել են դիպլոմներ:
Մեծարվել են նաև նույն հարկի տակ գործող Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանը, «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթի փոխչեմպիոն, «Մարշալ Բաղրամյան» շքանշանակիր Սանասար Ծառուկյանը, «Մարշալ Բաղրամյան» շքանշանակիր Արտյոմ Մուրադյանը, «Դրաստամատ Կանայան» շքանշանակիր Վառլամ Սիմոնյանը, «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր Ռազմիկ Հովհաննիսյանը, «Վազգեն Սարգսյան» շքանշանակիր Էդգար Մկրտչյանը:
Նշենք, որ 1991 թվականին հիմնադրված «Ընտանիք» կենտրոնը հետաղետյալ Գյումրի քաղաքում առաջիններից էր, որ զբաղվել է դեռահասների հիմնախնդիրների լուծմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց