ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով «Edu2Work» էլեկտրոնային հարթակը պաշտոնապես փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Միաժամանակ հայտարարվել է «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրի այս փուլի ամփոփման մասին, որն իրականացվել էր ՄԱԶԾ Հայաստանի ԿԶՆ ֆինանսների և սոցիալ-տնտեսական պորտֆելների համատեղ նախաձեռնությամբ։ «Edu2Work» էլեկտրոնային հարթակը ստեղծվել է նշված ծրագրերի շրջանակում:
2022 թվականի ապրիլին մեկնարկած ծրագիրը նպատակ ուներ աջակցելու Հայաստանի մարզերում երիտասարդների կրթական հնարավորությունների բարելավմանը, նրանց ներուժի իրացմանը, կրթությունից աշխատաշուկա անցման դյուրինացմանը և հետագա բարեկեցության ապահովմանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը. «Այս տարիների ընթացքում միասին կարողացել ենք ձևավորել ընդհանուր ընկալում, պատկերացում և գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս հետագա աշխատանքներն իրականացնել այնպիսի մի կարևոր խնդրի շուրջ, որը մեր շրջանավարտների հետագա զբաղվածության ապահովումն է: Մասնագիտական զբաղվածության խնդիրը ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի կարևորագույն թիրախներից է: Նպատակադրել ենք, որ 2030 թվականին մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև բուհական համակարգի շրջանավարտների առնվազն 90 տոկոսն իրենց մասնագիտությամբ կարողանալու են աշխատանք գտնել: Մեծածավալ այս խնդրի լուծումն առաջին հերթին պահանջում է տվյալներ, վերլուծություն, որի հիման վրա էլ կկարողանանք համադրել մեր քաղաքականութան արդյունավետությունը»:
Կարևորելով ճշգրիտ տվյալների վրա հիմնված վերլուծությունների առկայությունը պետական քաղաքականության համատեքստում՝ Ժաննա Անդրեասյանը ընդգծել է՝ «Edu2Work» հարթակի միջոցով հնարավոր է մեծածավալ տվյալներ ստանալ, որոնց հիման վրա կատարվող վերլուծություններից կբխեն կայացվող որոշումները:
«Այդ տվյալները նաև մեր ուսումնական հաստատությունների համար են: Կառավարության ծրագրով մենք կարևորագույն բարեփոխումներ ենք սկսել նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, որտեղ մեր ամենակարևոր խնդիրներից են մասնագիտությունների ցանկերի վերանայումը, ընդունելության տեղերի բաշխման սկզբունքների որոշումը՝ հիմնվելով տվյալ տարածաշրջանի և ամբողջ երկրի տնտեսության կարիքների վրա: Այս տվյալները գալիս են սպասարկելու այդ խնդիրների նպատակային լուծմանը: Հարթակը նաև որպես գործիք հնարավորություն է տալիս օգտագործել ամենանորարար տեխնոլոգիաները, արհեստական բանականության և դրա գործիքակազմի ընձեռած հնարավորությունները, ինչը ևս մեկ քայլով մեզ մոտեցնում է տեխնոլոգիական նորարարությունների կիրառման հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Շատ մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այս հարցին և պատրաստակամ ենք շարունակելու հարթակի պահպանումը՝ քայլեր ձեռնարկելով վերջինիս զարգացման ուղղությամբ: Բոլոր աշխատանքներն արդյունավետ են, եթե դրանք անընդհատ զարգանում և լրամշակվում են».- ասել է ԿԳՄՍ նախարարն ու համոզմունք հայտնել՝ պետությունը, ստանձնելով հարթակը պահպանելու, օգտագործելու և զարգացնելու հանձնառությունը, կբացահայտի նաև հարթակի կիրառման նոր հնարավորությունները:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Վերջինս ընդգծել է՝ «Edu2Work» հարթակը կարևոր խնդիր է լուծում հատկապես երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակի նվազեցման առումով:
Հիշեցնենք՝ «Edu2Work» հարթակը ստեղծվել է արագ փոփոխվող աշխատաշուկայի և Հայաստանում աշխատուժի պահանջարկի ու առաջարկի շարունակական անհամապատասխանությունը հավասարակշռելու նպատակով: Հարթակը վերլուծում է աշխատանքի հազարավոր հայտարարություններ՝ թույլ տալով ստանալ աշխատաշուկայի պատկերն իրական ժամանակում, մշակել փաստահեն քաղաքականություններ և ավելի տեղեկացված որոշումներ կայացնել կարիերայի վերաբերյալ։ Հարթակն օգտագործում է նորարար տեխնոլոգիաներ` սկսած աշխատանքի առցանց հայտարարությունների ավտոմատացված հավաքագրումից մինչև վերլուծություն՝ աշխատաշուկայի ամբողջական պատկերը ցուցադրելու համար։
«Ուրախ եմ, որ միասին ստեղծել ենք թվային համակարգ մարտահրավերների լուծման համար: Թվայնացումը, նորարարությունը կայուն զարգացման կարևոր գործիքներից է»,- ասել է Նաթիա Նացվլիշվիլին՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին՝ արդյունավետ և պատասխանատու գործընկերության համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հարթակը կարևոր գործիք է ժամանակակից աշխարհում և միտված է կրթություն-աշխատաշուկա կապի սերտացմանը, որը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում:
«Կրթական համակարգի խնդիրն է մշտապես լինել համահունչ աշխատաշուկայի՝ դինամիկ զարգացող պահանջներին: Հարթակն ուղղված է ոչ միայն պոտենցիալ գործատուներին և գործ փնտրողներին, այլև՝ հենց կրթական հաստատություններին, ինչը շատ կարևոր է: Կրթություն-աշխատաշուկա կապն ավելի անմիջական դարձնելու տեսանկյունից սա առանցքային շեշտադրում է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նշենք, որ «Edu2Work» հարթակի սպասարկումն իրականացնելու է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը/ ԿՏԱԿ/:
ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է հարթակի գործունեությունը, ինչպես նաև պատասխանել քոլեջների և ուսումնարանների ներկայացուցիչների՝ համակարգի գործունեության վերաբերյալ հարցերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ