ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին՝ քննարկելու վերջինիս նախաձեռնած «Գիտության շաբաթ» փառատոնի ծրագիրն ու կազմակերպական հարցերը:
Հանդիպմանը ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը:
«Գիտուժի» անդամները ներկայացրել են «Գիտության շաբաթ» փառատոնի նախնական ծրագիրը՝ նշելով, որ հիմնական նպատակը գիտության հանրահռչակումն է՝ հանրության շրջանում գիտնականի դերի և գործունեության վերարժևորումը: Այս համատեքստում հատկապես կարևորվել է հանրակրթական դպրոցների հետ համագործակցությունը՝ դպրոցականների և նախակրթարանների սաների ներգրավումը միջոցառումներում, ինչպես նաև ուսուցիչների ակտիվությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով, նախաձեռնության համար, նշել է, որ առաջարկվող ծրագիրը բովանադակային առումով համընկնում է գիտության ոլորտում պետության վարած քաղաքականությանը:
«Վերջին շրջանում մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են հանրակրթական դպրոցներում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը: Այս համատեքստում շատ կարևոր է, որ գիտության հանրայնացմանն ուղղված միջոցառումները դառնան ամենամյա և իրականացվեն դպրոցների հետ համատեղ՝ որպես կրթական ծրագրի կարևոր փուլ: Գիտության զարգացումը և հանրայնացումը ռազմավարական ուղղություն է. գիտության մասին պետք է շատ խոսել ամենատարբեր հարթակներում և ձևաչափերով, որպեսզի արդյունքում կարողանանք հանրային վարքականոն ձևավորել»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ գիտության հանրայնացմանն է միտված նաև 4-րդ անգամ անցկացվող Համադպրոցական գիտության փառատոնը, որն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի կողմից, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած «Գիտություն» ցուցահանդեսը, և այլ միջոցառումներ: Նախարարը նաև կարևորել է կազմակերպվող այդօրինակ միջոցառումների արդյունավետության չափելիության մեխանիզմների մշակումը:
Նշվել է, որ «Գիտության շաբաթ» փառատոնն անցկացվելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսուցիչներին որպես թիրախային լսարան ընդգրկելու կարևորությանը՝ նրանց հմտությունները զարգացնելու, գիտության ոլորտում եղած հնարավորությունների մասին դպրոցներին իրազեկելու առումով: Քննարկվել են միջոցառման անցկացման վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Կրթության մեջ հաճախ ասում ենք՝ «պետք է բարձրացնել սովորողների մոտիվացիան»: Բայց այստեղ առաջանում է մի հիմնարար հարց․ Արդյո՞ք մոտիվացիան իսկապես հնարավոր է ձևավորել դպրոցում, թե՞ այն կախված է սովորողի ներքին…
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց