ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

Ապրիլի 23, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։
 

Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝

  • սևեռել դպրոցական երեխաների ուշադրությունը առողջ սնվելու և առողջ ապրելակերպի սովորույթների ուղղությամբ.
  • օգնել դպրոցական երեխաներին՝ զարգացնել առողջ ապրելակերպ և սնուցման հետ կապված կայուն հմտություններ.
  • նպաստել ձեռք բերված գիտելիքների և հմտությունների արմատավորմանը երեխաների առօրյա կյանքում.
  • զարգացնել դեռահասների մոտ առաջնորդական հմտություններ՝ առողջ սովորություններ խթանելու համար:

Մրցույթի հիմնական գաղափարն առողջ ապրելակերպի վերաբերյալ նոր նախագծերի մշակումն է Հայաստանի բոլոր դպրոցների կողմից, որը նաև լավ առիթ կլինի Հանրակրթական պետական չափորոշչով սահմանված «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի շրջանակում ստացած գիտելիքների ամրապնդման և շրջանառության համար։ Լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան այցելելու առողջ ապրելակերպի ամառային ճամբար, որտեղ նրանք կդառնան առողջ ապրելակերպի մշակույթի իսկական դեսպաններ՝ սովորելով առողջ ապրելակերպի գաղափարների առաջմղման տարբեր մեթոդներ և կկարողանան դրանում ներգրավել իրենց ողջ համայնքին։

Արշավը կազմված է մի քանի փուլերից.

Մրցույթի փուլ

  • Առողջապահության նախարարությունը մշակում է կանոնակարգ առողջ ապրելակերպի ընտրված 4 նախագծերի շուրջ և հայտարարում է մրցույթ Հայաստանի բոլոր դպրոցների շրջանում:
  • Դպրոցներն ըստ կանոնակարգի ներկայացնում են իրենց մշակած ծրագրերը:
  • ԱՆ իրականացնում է նախագծերի մրցույթ և հայտարարում լավագույն 20 ծրագրերը:

էքսպո ցուցադրություն Երևան քաղաքում

  • 20 հաղթող նախագծերը ներկայացնելու նպատակով կկազմակերպվի էքսպո ցուցադրություն: Միջոցառումը կիրականացվի բաց տարածքում, ազատ հանրային միջոցառման ոճով: Հաղթող դպրոցները և աշակերտները կստանան մրցանակներ:

«Առողջ ապրելակերպի ամառային ճամբար» Դսեղ գյուղի ՔՈԱՖ-ի սմարթ կենտրոնում

  • 20 հաղթող նախագծերից առաջին տեղ գրաված լավագույն 4 պրոյեկտների հաղթողները կմեկնեն ամառային ճամբար: Ճամբարում երեխաներին կայցելեն փորձագետներ և նրանց կկրթեն առողջ ապրելակերպի թեմաներով: Արշավների արդյունքում երեխաները կդառնան «Առողջ ապրելակերպի դեսպաններ» և կխթանեն առողջ ապրելակերպն իրենց համայնքում:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://aroxj_aprelakerpi_despan.schoolfeeding.am/:

Մասնակիցները կարող են գրանցվել մրցույթին վերոնշյալ հղումով ապրիլի 19-ից սկսած՝ 2 շաբաթ տևողությամբ:

Առողջապահության նախարարությունը կկազմակերպի նաև առցանց վեբինարներ բոլոր մարզերի հետ` ներկայացնելու մրցույթի մանրամասները և պատասխանելու մասնակիցների բոլոր հարցերին:

Վեբինարները կկազմակերպվեն մասնակիցների գրանցումից հետո:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Glogster, Padlet Canva որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Glogster, Padlet, Canva) որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց» Այս թեման թույլ է տալիս ՏՀՏ գործիքը դարձնել ոչ թե պարզապես ցուցադրական նյութ, այլ մի հարթակ, որտեղ աշակերտը կառուցում է իր…

  • Վեպից էկրան. Գրականության և կինոյի երկխոսությունը

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ իմ նախագծային աշխատանքը: Նախագծի նպատակն էր վերլուծել դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ համեմատելով դրանք բնագրերի հետ: Ուսումնասիրվող նյութերը. Հովհաննես Թումանյան՝ «Գիքորը» (բնագիրը և ֆիլմը): Ակսել Բակունց «Միրհավը»,«Այս…

  • Հացը

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործըկերներ, տեղադրում եմ սովորողների կողմից անչափ սիրված նախագծային աշխատանքը: Նախագծային աշխատանք Թեմա Հացը Նախագծի անվանում՝ Հացը Առարկա(ներ)՝ Գրականություն Ուսումնական տարի, կիսամյակ՝ 2024-2025 Դասարան՝ 7-րդ, 8-րդ

  • «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով նախորդ գրառման արձագանքները, տեղադրում եմ ևս մեկ նախագծային աշխատանք: Դասարան-10-րդ Դարպասի միջնակարգ դպրոց Ուսումնականտարին, կիսամյակը 2025-2026, 1-ին կիսամյակ Ուսումնական նախագծիանվանումը «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

  • Թեմայի ամփոփման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես եմ ամփոփում թեմաները ավագ դպրոցում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և տեսողական գործիքներ: Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե…