ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ամփոփվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համադպրոցական մրցույթը

Ապրիլի 22, 2024
Լուրեր կազմակերպություններից

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համահայկական դպրոցական մրցույթը, որի արդյունքներն ամփոփվել են այսօր:

Մրցույթի նպատակն էր մեծացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պաշարը դպրոցահասակների շրջանում և սովորեցնել նրանց՝ հետևել անվտանգ համացանցի կանոններին: Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում աշխատանքներ են ներկայացրել իրենց նախընտրելի ձևաչափով, այդ թվում՝ էսսե, տեսանյութ, հոլովակներ, գեղանկար, լուսանկար և այլն: Տասը անվանակարգում շուրջ 100 դպրոցից ներկայացվել է 350 աշխատանք:

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչ Հրաչ Յարմալոյանը:

Մրցույթը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ համագործակցությամբ՝ անվտանգ համացանցին նվիրված միջոցառման շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ նմանատիպ միջոցառումները կարևոր հարթակ են՝ շեշտադրելու 21-րդ դարի կարևոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորապես՝ դպրոցականների համար:

«Մեր կյանքն ու միջավայրն այսօր այնպիսին են, որ կամա թե ակամա մեր մասին ինֆորմացիա շատ ենք տարածում տարբեր սոցիալական հարթակներով. հետևաբար, շատ կարևոր է հասկանալ՝ ինչպես դա անել գրագետ և պաշտպանված: Պետք է գիտակցել, որ անձնական տվյալներն անձի սեփական տարածքն են, և դրանց մասին հարային տիրույթում ներկայացնելիս պետք է պահպանել ապահովության սահմանները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է, որ հանրակրթության նոր չափորոշչով մեդիագրագիտության վերաբերյալ թեմաները ներառված են տարբեր առարկաների կրթական ծրագրերում. «Կարևոր է, որ դպրոցներում երեխաները գիտելիքներ ստանան իրենց անձնական տարածքի ճանաչման վերաբերյալ՝ մեդիագրագիտության միջոցով: Այդպիսի թեմաներ կան թե՛ ուսումնական առարկաների, թե՛ իրականացվող նախագծային աշխատանքների շրջանակում»: Նա կարևորել է նաև իրավունքների մասին իմացությունը՝ նշելով, որ պարբերաբար դպրոցներն իրազեկվում են, որ պետք է ուշադիր լինել յուրաքանչյուր երեխայի մասին տվյալ հրապարակելիս:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականը հայտարարվել է անվտանգ համացանցի տարի, և «Ինչ գիտի համացանցն իմ մասին» մրցույթով տրվել է տարվա ընթացքում նախատեսվող մի շարք միջոցառումների մեկնարկը: Նախատեսված են հանդիպումներ, քննարկումներ, տարաբնույթ միջոցառումներ: «Մեր օրերում անձնական տվյալների խախտումներն առավել հաճախ հանդիպում են համացանցում: Մեր նպատակն է ձևավորել անձնական տվյալների պաշտպանության մշակույթ՝ սկսած դպրոցահասակ երեխաներից»,- ասել է Գրիգոր Ներսիսյանը:

«Ինչ գիտի համացանցն իմ մասին» մրցույթի առաջին մրցանակին արժանացել է Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Ափինյանը, երկրորդ տեղում է Արտաշատի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Կառլոս Գալստյանը, երրորդ տեղում՝ Տավուշի մարզի Բերդի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Անահիտ Մկրտչյանը:

Մրցանակներ են հանձնվել նաև «Ամենակտիվ դպրոց», «Լավագույն թիմային աշխատանք», «Լավագույն տեսանյութ», «Լավագույն գեղանկար», «Լավագույն պատմվածք» անվանակարգերում:

Օրվա շրջանակում տեղի է ունեցել նաև «Երեխաների նկարները համացանցում. հրապարակել՝ առանց վնասելու» ուղեցույցի շնորհանդեսը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…