ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը «Ի հուշ մեծ Եղեռնի» ծրագրի շրջանակում դեռևս փետրվար ամսից հայտարարել էր մրցույթ, որին մասնակցեցին կենտրոնի տարբեր խմբակների սաներ՝ ներկայացնելով անհատական և խմբային դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի բազմաոճ աշխատանքներ: Ուշագրավ էր ռադիոկապի խմբակի սաների կատարած աշխատանքը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ընտանիք» կենտրոնին տրված ժամանակավոր հատուկ լիցենզիայի հիման վրա սաները ապրիլի 24-ին ուղիղ կապ հաստատեցին տարբեր երկրների ռադիոսիրողների հետ` աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելով և իրազեկելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին: Ազդականչը կշարունակվի շուրջ մեկ ամիս, որի ընթացքում սաները կհաղորդակցվեն աշխարհի 100-ից ավելի երկրների հետ: Նշենք նաև, որ «Ընտանիք» կենտրոնի ռադիոկայանը ՀՀ-ում գործող երկու սիրողական կոլեկտիվ ռադիոկայաններից մեկն է:
Ապրիլի 29-ին մրցույթի արդյունքում լավագույն ստեղծագործական աշխատանքներ ներկայացրած թվով 35 սան՝ որպես խրախուսանք մանկավարժների ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սաները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին, Հայոց ցեղասպանության թանգարանում ուսումնասիրեցին հարյուրամյա պատմության ողբերգական դրվագները, վավերական մանրամասները և իրեղեն ապացույցները։ Հեռացան տպավորված, տխուր մտորումներով և արդարության հաղթանակի հասնելու մղումով:
Սաների գիտաճանաչողական այցը շարունակվեց ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկում՝ Մատենադարանում: Դեռահասները հետաքրքիր տեղեկություններ ձեռք բերեցին հայ բազմադարյա հարուստ պատմության և նյութական ժառանգության վերաբերյալ՝ ծանոթանալով բնագիր աշխատություններին, հին հայկական ձեռագիր մատյանների և փաստաթղթերի նմուշներին: Նրանց մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց, հատկապես հին դարերի ստեղծագործողների պատկերազարդ աշխատանքները:
Օրը սաների համար ուսանելի էր, արդյունավետ և լի տարաբնույթ տեղեկություններով:
Հ. Սարգսյան
Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:
Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…
Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…
Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց